«Վեսթ Հեմը» 14 տարի անց դուրս մնաց ԱՊԼ-ից 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին` 38-րդ տուրում «Վեսթ Հեմը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Լիդսին»։
«Մրճահարների» գոլերը խփեցին Վալենտին Կաստելյանոսը, Ջարոդ Բոուենը և Կալում Վիլսոնը։
Լոնդոնյան ակումբը, չնայած հաղթանակին, 39 միավորով զբաղեցրեց 18-րդ տեղը` 14 տարի անց դուրս մնալով ուժեղագույնների խմբից։ «Վեսթ Հեմը» Պրեմիեր լիգայում խաղում էր 2012/13 մրցաշրջանից։
«Լիդսը» 47 միավորով պայքարն ավարտեց 14-րդ տեղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml