«Չելսիի» կատարյալ ֆիասկոն! «Լիդսը» քարը քարի վրա չթողեց լոնդոնյան ակումբին 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում 1:4 հաշվով անսպասելի պարտություն կրեց «Լիդսից»։
«Ազնվականներից» 25-րդ րոպեին հաշիվը բացեց Էմանուել Էմեգան, բայց հետագայում յորքշիրյան ակումբը չորս անպատասխան գնդակ ուղարկեց լոնդոնյան գրանդի դարպասը` առավելության հասնելով խոշոր հաշվով։
Դանիել Ֆարկեի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Նոա Օկաֆորը, աչքի ընկան նաև Դոմինիկ Կալվերտ-Լյուինը և Բրենդեն Էրոնսոնը։
«Լիդսը» հյուրընկալվելիս «Չելսիին» նախորդ անգամ հաղթել էր 2000թ. նոյեմբերի 12-ին։ Ակումբը 17 միավորով 6-րդ տեղ բարձրացավ։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 16 միավորով 8-րդն է։
Հանդիպման գոլերը` այստեղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱՊԼ, Բրենդեն Արոնսոն, Դոմինիկ Կալվերտ-Լյուին, Էմանուել Էմեգա, Լիդս, Խաբի Ալոնսո, Նոա Օկաֆոր, Չելսի