ԱԱ-2022-ն արդեն մեկ ամսից ավելի է ավարտվել է, սակայն դրա շուրջ խոսակցություններն ու իրադարձությունները չեն դադարում։ Բանն այն է, որ Ուրուգվայի հավաքականի մի շարք ֆուտբոլիստների ՖԻՖԱ-ն որակազրկել է` կապված մրցաշարի խմբային փուլի 3-րդ տուրում Գանայի դեմ կայացած խաղից հետո անվայելուչ պահվածքի հետ։ Այդ խաղում, ճիշտ է, լատինաամերիկացիները հաղթեցին 2:0 հաշվով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով պայքարը զիջեցին […]
Ավելին
Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են ԱԱ-2022-ի վերջնական հայտացուցակում։ «Չարուայի» գլխավոր մարզիչ Դիեգո Ալոնսոն հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Ֆերնանդո Մուսլերա («Գալաթասարայ», Թուրքիա), Սերխիո Ռոչետ («Նասիոնալ»), Սեբաստիան Սոսա («Ինդեպիենդենտե», Արգենտինա) Պաշտպաններ – Խոսե Մարիա Խիմենես («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա), Դիեգո Գոդին («Վելես Սարսֆիլդ», Արգենտինա), Մարտին Կասերես («Լոս Անջելես Գալաքսի», […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է արգենտինական Լիգա Պրոֆեսիոնալը ներկայացնող «Վելես Սարսֆիլդի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել հանրահայտ պաշտպան Դիեգո Գոդինի հետ։ 36-ամյա ֆուտբոլիստը «Վելես Սարսֆիլդի» շարքերը համալրել է ազատ գործակալի կարգավիճակով ու ակումբի հետ կնքել է 6 ամսվա պայմանագիր` մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը։ Հավելենք, որ վետերան ֆուտբոլիստի վերջին ակումբը բրազիլական «Ատլետիկո Մինեյրոն» էր, որտեղ տեղափոխվել […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 15-րդ տուրի շրջանակում Ուրուգվայի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Պարագվայի ընտրանու դեմ։ Հանդիման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ. 50-րդ րոպեին Դիեգո Գոդինի հիանալի փոխանցումից հետո Ուրուգվայի հավաքականին հաղթանակ պարգևեց Լուիս Սուարեսը։ Նշենք, որ Ուրուգվայը նորանշանակ գլխավոր մարզիչ Դիեգո Ալոնսոյի գլխավորությամբ տոնեց առաջին հաղթանակը։ Այս հաղթանակից հետո «չարուան» վաստակեց […]
Ավելին
Ուրուգվայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու Կոպա Ամերիկային։ Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Ֆերնանդո Մուսլերա («Գալաթասարայ»), Մարտին Կամպանյա («Ալ Բաթին»), Սերխիո Ռոչետ («Նասիոնալ») Պաշտպաններ – Դիեգո Գոդին («Կալյարի»), Խոսե Մարիա Խիմենես («Ատլետիկո Մադրիդ»), Սեբաստիան Կոատես («Սպորտինգ Լիսաբոն»), Ռոնալդ Արաուխո […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Կալյարիի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Ինտերի» կենտրոնական պաշտպան Դիեգո Գոդինի հետ։ Ուրուգվայցի պաշտպանը միլանյան ակումբի հետ խզել է պայմանագիրը, ինչից հետո էլ «2+1» տարբերակով պայմանագիր է կնքել «Կալյարիի» հետ։ Նոր ակումբում 34-ամյա պաշտպանը տարեկան վաստակելու է 3 մլն եվրո աշխատավարձ։ Նոր ակումբի կազմում Գոդինը հանդես կգա «2» համարի խաղաշապիկով։
Ավելին
«Ինտերի» կենտրոնական պաշտպան Դիեգո Գոդինը կարիերան կշարունակի «Կալյարիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆուտբոլիստը կխզի պայմանագիրը միլանյան ակումբի հետ և մինչև 2023 թվականը պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ։ Նիկոլո Սկիրայի տեղեկություններով էլ, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Սիցիլիան ներկայցնող ակումբը պաշտոնապես կհայտարարի 34-ամյա պաշտպանի տեղափոխության մասին, իսկ կողմերի միջև պայմանագիրը կլինի «2+1» տարբերակով։ […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը կարիերան կշարունակի «Ինտերի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, չիլիացի ֆուտբոլիստը սեպտեմբերի 20-ին կմեկնի Միլան, որպեսզի ավարտին հասցնի իր տեղափոխությունը։ «Ներաձուրիները» խաղացողի դիմաց կվճարեն 1 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կկնքի 2 տարվա պայմանագիր։ Այս տեղափոխության հաստատումից հետո «Ինտերի» պաշտպան Դիեգո Գոդինը կարող է հեռանալ ակումբից․ նա […]
Ավելին
Քյոլնի «Ռեյն Էներգի» մարզադաշտում կայացավ Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում իսկական ներկայացում մեզ պարգևեցին «Սևիլիան» և «Ինտերը»։ Խաղի հաշիվը բացվեց շատ արագ։ Արդեն 2-րդ րոպեին «Սևիլիայի» ֆուտբոլիստները տուգանային հարվածի իրավունք էին վաստակել հարձակման ձախ եզրում, որի խաղարկումից հետո միլանյան ակումբը նետվեց հակագրոհի, ինչի արդյունքում Նիկոլո Բարելան հարվածային դիրք դուրս բերեց Ռոմելու Լուկակուին։ […]
Ավելին
Քյոլնի «Ռեյն Էներգի» մարզադաշտում կայանում է Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ են մցրում «Սևիլիան» և «Ինտերը»։ Առաջին խաղակեսի ընթացքում կողմերը պարզապես ֆանտաստիկ հանդիպում են անցկացնում՝ ուրախացնելով մեզ խփած 4 գնդակով։ Խաղի հաշիվը 2։2 է։ «Ինտերը» խաղի մեկնարկում 11 մետրանոց հարված վաստակեց, որն անվրեպ իրացրեց Ռոմելու Լուկակուն։ Բաց թողած գոլից հետո […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023