ԱԱ որակավորման փուլ.  Սուարեսն անչափ կարևոր հաղթանակ պարգևեց Ուրուգվային🎥

ԱԱ որակավորման փուլ. Սուարեսն անչափ կարևոր հաղթանակ պարգևեց Ուրուգվային🎥

28/01/2022 - 12:41

Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 15-րդ տուրի շրջանակում Ուրուգվայի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Պարագվայի ընտրանու դեմ։

Հանդիման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ. 50-րդ րոպեին Դիեգո Գոդինի հիանալի փոխանցումից հետո Ուրուգվայի հավաքականին հաղթանակ պարգևեց Լուիս Սուարեսը։

Նշենք, որ Ուրուգվայը նորանշանակ գլխավոր մարզիչ Դիեգո Ալոնսոյի գլխավորությամբ տոնեց առաջին հաղթանակը։

Այս հաղթանակից հետո «չարուան» վաստակեց 19 միավոր և Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի շրջանակում բարձրացավ ԱԱ «ուղիղ» ուղեգիր տվող 4-րդ հորիզոնական, սակայն Կոլումբիան ու Պերուն, որոնք ունեն 17-ական միավոր ու կիսում են 5-6-րդ հորիզոնականները, հունվարի 29-ին պետք է միմյանց միջև հանդիպում անցկացնեն։

Պարագվայը, 13-միավորով, խմբում նախավերջինն է` 9-րդը։

Հիշեցնենք, որ Հարավային Ամերիկայի գոտուց ԱԱ ուղեգիր նվաճում են լավագույն 4 հավաքականները, իսկ 5-րդ հորիզոնականը զբաղեցրած ընտրանին միջմայրցամաքային անցումային հանդիպում անցկացնելու հնարավորություն է ստանում, որի շրջանակում մրցելու է Ասիայի գոտու 4-րդ որակավորման փուլի հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023