Պաշտոնական․ Դիեգո Գոդինը նոր ակումբ ունի

Պաշտոնական․ Դիեգո Գոդինը նոր ակումբ ունի

25/09/2020 - 13:05

Ինչպես տեղեկացնում է «Կալյարիի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Ինտերի» կենտրոնական պաշտպան Դիեգո Գոդինի հետ։

Ուրուգվայցի պաշտպանը միլանյան ակումբի հետ խզել է պայմանագիրը, ինչից հետո էլ «2+1» տարբերակով պայմանագիր է կնքել «Կալյարիի» հետ։ Նոր ակումբում 34-ամյա պաշտպանը տարեկան վաստակելու է 3 մլն եվրո աշխատավարձ։

Նոր ակումբի կազմում Գոդինը հանդես կգա «2» համարի խաղաշապիկով։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023