Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի շրջանակում «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ կընդունի «Ռոմային»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերում, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Կողմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի մեկնարկային խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Սպեցիայի» դարպասը։ Տանտերերի 3-րդ գոլն իր անվան դիմաց գրանցեց թուրինցիների հարձակման առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ։ Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին դարձավ առաջին ֆուտբոլիստը Եվրոպայի թոփ-5 առաջնությունների շրջանակում, ով առնվազն 4 գոլ է հեղինակել աջ և ձախ ոտքերով, ինչպես […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 24-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Միլանի» դեմ։ Հանդիպումը գերակտիվ մեկնարկեցին «Միլանի» ֆուտբոլիստները, ովքեր խաղի հենց 1-ին րոպեից պարզապես պաշարել էին հռոմեական ակումբի դարպասը։ Ստեֆանո Պիոլիի սաները նույնիսկ երկու անգամ գրավեցին «գայլերի» դարպասը, սակայն ինչպես Ֆիկայո Թոմորիի, այնպես էլ Զլատան Իբրահիմովիչի խփած գնդակները խաղից դուրս վիճակի պատճառով չեղարկվեցին, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 24-րդ տուրում «Յուվենտուսն» արտագնա խաղում ուժերը չափեց «Վերոնայի» դեմ: Խաղն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ «բյանկոներիների» կազմում գոլի հեղինակ դարձավ հարձակման առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ։ Ինչպես տեղեկացնում է Stats Foot-ը, այդ գոլը պորտուգալացու 71-րդ գնդակն էր թուրինյան ակումբի կազմում, ով խփած գոլերի քանակով շրջանցեց Պաուլո Դիբալային և «ծեր սինյորայի»՝ 21-րդ դարի ռմբարկուների շրջանում […]
Ավելին
«Ինտերի» կենտրոնական հարձակվող Լաուտարո Մարտինեսը ցանկություն է հայտնել հետագայում ևս շարունակել մրցելույթները միլանյան ակումբի կազմում։ «Ես, իրոք, բանակցություններ էի վարում «Բարսայի» հետ։ Խնդիրներ չեմ ունեցել Անտոնիո Կոնտեի հետ և նրան ասել եմ, որ մտածում եմ միայն «Ինտերի» մասին և այդ բանակցությունները չեն կարող ազդել իմ որոշման վրա։ Այդ ամենն արդեն անցյալում է․ ես «Ինտերի» հետ […]
Ավելին
«Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն իր թվիթերյան էջում պատասխանել է այն հարցին, թե ով է իր կարծիքով գործող ֆուտբոլիստներից լավագույնը․ «Ռոբերտ Լևանդովսկի․ սիրում եմ նրա աշխատանքային էթիկան և խաղը․ իսկական պրոֆեսիոնալ»,- նշել է 27-ամյա ֆուտբոլիստը։ Տեղեկացնենք, որ լեհ հարձակվողը «Բավարիայի» կազմում բոլոր հանդիպումների հաշվարկով մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 31 գոլի և 7 գոլային փոխանցման […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունեց «Կրոտոնեին» և 3 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը՝ սեփականը պահելով անառիկ։ Վերոնշյալ հանդիպման 26-րդ և 88-րդ րոպենելին թուրինյան ակումբը ստացավ տուգանային հարված իրացնելու իրավունք։ Գնդակին, ինչպես և սպասվում էր, մոտեցավ Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն երկու դեպքում էլ չկարողացավ գրավել «Կրոտոնեի» դարպասը․ առաջին հարվածը դիպավ պատ կազմած […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, «Յուվենտուսը» ցանկանում է իր շարքերում ևս մեկ տարի տեսնել կենտրոնական հարձակվող Ալվարո Մորատային։ Նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին թուրինյան ակումբը «Ատլետիկոյից» վարձակալեց Մորատային 10 մլն եվրոյի դիմաց մինչև մրցաշրջանի ավարտ։ Պայմանագրում առկա է կետ, համաձայն որի «բյանկոներիները» կարող են գնել իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները, սակայն «Յուվենտուսի» ղեկավարությունը բանակցություններ է վարում հարձակվողի վարձակալությունը […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ատալանտայից» կրած պարտությունից հետո (4:2) «Նապոլիի» ղեկավարությունը բավական տարօրինակ որոշում է կայացրել։ Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, նեապոլիտանական ակումբի ղեկավարությունը անորոշ ժամանակով արգելել է գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին և ֆուտբոլիստներին հարցազրույց տալ։ Նշվում է, որ վերոնշյալ խաղից հետո Գատուզոն անգամ չի ներկայացել հետխաղյա մամուլի ասուլիսին, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ ընդունեց «Նապոլիին»։ Առաջին խաղակեսն անցավ տանտերերի շոշափելի առավելությամբ, որոնք ավելի հաճախ էին սպառնում մրցակցին դարպասի գրավմամբ, սակայն կողմերից և ոչ մեկին վիճակված չէր առաջին կեսում բացել հանդիպման հաշիվը։ Կողմերն ընդմիջման գնացին այն հաշվով, որով սկսել էին խաղը։ Թիմերը բոլոր գոլերը պահել էին երկրորդ խաղակեսի համար, […]
Ավելին
1 2 3 4 5 6 9

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023