Ռոնալդուն ոչ մի կերպ չի կարողանում գոլի հեղինակ դառնալ տուգանայիններից

Ռոնալդուն ոչ մի կերպ չի կարողանում գոլի հեղինակ դառնալ տուգանայիններից

23/02/2021 - 12:11

Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունեց «Կրոտոնեին» և 3 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը՝ սեփականը պահելով անառիկ։

Վերոնշյալ հանդիպման 26-րդ և 88-րդ րոպենելին թուրինյան ակումբը ստացավ տուգանային հարված իրացնելու իրավունք։ Գնդակին, ինչպես և սպասվում էր, մոտեցավ Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն երկու դեպքում էլ չկարողացավ գրավել «Կրոտոնեի» դարպասը․ առաջին հարվածը դիպավ պատ կազմած ֆուտբոլիստներին, իսկ երկրորդը բարձր ստացվեց։

Ինչպես տեղեկացնում է Sky TG24-ի լրագրող Ջուզեպե Պաստորեն, ընդհանուր առմամբ, պորտուգալացի ֆուտբոլիստը «Յուվեի» կազմում իրացրել է 63 տուգանային հարված և միայն մեկ դեպքում է կարողացել այն պսակել գոլով։

Այդ հարվածներից 42-ը, այսինքն, 2/3-ը՝ դիպել է պատ կազմած ֆուտբոլիստներին։

«Ծեր սինյարայի» կազմում անցկացրած 2․5 տարիների ընթացքում 36-ամյա ֆուտբոլիստը տուգանային հարվածով գրավել է միայն «Տորինոյի» դարպասը Ա սերիայի նախորդ մրցաշրջանի 30-րդ տուրի շրջանակում կայացած խաղում (4:1):

Կրիշտիանու Ռոնալդուն ընթացին մցաշրջանում «Յուվենտուսի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով մասնակցել է 28 հանդիպման, դարձել 25 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ի դեպ, գոլերից 18-ը նա խփել է Ա սերիայի շրջանակում և այս պահին առաջնության լավագույն ռմբարկուն է ՝ իր հետևում թողնելով «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուին, ում ակտիվում կա 17 գնդակ։

Հիշեցնենք, որ պորտուգալացի հարձակվողը թուրինյան ակումբ է տեղափոխվել 2018 թվականի հուլիսի 10-ին «Ռեալից» 117 մլն եվրոյի դիմաց։ Մինչ այս պահը «բիանկոներիների» կազմում Կրիշտիանուն մասնակցել է 117 հանդիպման՝ դառնալով 90 գոլի և 21 գոլային հանդիպման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023