«Արսենալի» պաշտպան Բեն Ուայթը և «Նյուքասլի» վինգեր Հարվի Բարնսը հրավիրվել են Անգլիայի ազգային հավաքական, հայտնում է «երեք առյուծների» պաշտոնական կայքը։ Բարսը և Ուայթն անգլիացիների հայտացուցակում փոխարինել են «Բայերի» պաշտպան Ջարել Քուանսային ու «Արսենալի» վինգեր Էբերեչի Էզեին, որոնք վնասվածք են ստացել։ 28-ամյա Ուայթը հրաժարվում էր «երեք առյուծների» նախկին գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի օրոք հանդես գալ հավաքականում։ […]
Ավելին
Թոմաս Տուխելը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են Անգլիայի ազգային հավաքական` մասնակցելու առաջիկա ընկերական հանդիպումներին։ «Երեք առյուծների» գլխավոր մարզիչը հայտացուցակում ընդգրկել է հետևյալ 35 ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Դին Հենդերսոն («Քրիսթալ Փելաս»), Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»), Ջեյմս Թրաֆորդ («Մանչեսթեր Սիթի»), Արոն Ռամսդեյլ («Նյուքասլ»), Ջեյսոն Սթիլ («Բրայթոն»)։ Պաշտպաններ – Դեն Բերն, Լյուիս Հոլ, Տինո Լիվրամենտո (բոլորը` […]
Ավելին
Անգլիացի լեգենդար, նախկին պաշտպան Էշլի Քոուլը կնշանակվի Իտալիայի Բ սերիան ներկայանցող «Չեզենայի» գլխավոր մարզիչ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Կողմերն ամբողջական համաձայնության են հասել ու պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։ 45-ամյա մասնագետը 2025թ. հունվարի 1-ից Լի Կարսլիի օգնականն է Անգլիայի Մ21 հավաքականում։ Նա «երեք առյուծների» երիտասարդական հավաքականում նույն պաշտոնը զբաղեցրել է նաև […]
Ավելին
«Նյուքասլի» նախկին կիսապաշտպան Քրիս Ուոդլը կարծում է, որ ակումբը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում (1:1) արժանի էր հաղթանակի, հաստատում է BBC-ն։ ««Նյուքասլն» արժանի էր հաղթանակի։ Կարելի էր տեսնել, թե որքան հիասթափված էր թիմն արդյունքից։ Նրանք ամբողջ 90 րոպեի ընթացքում ավելի լավ հանդես եկան։ «Բարսելոնան» փրկության իր տոմսն ստացավ խաղավերջում»,- ասել է Ուոդլը։ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Էվերթոնը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» ստադիոնում 3:2 հաշվով հաղթել է «Նյուքասլին»։ «Կաչաղակները» 90+5-րդ րոպեին կարող էին խուսափել պարտությունից, բայց տանտերերի կիսապաշտպան Սանդրո Տոնալիի` մեկ հպումով կատարած հուժկու հարվածից հետո «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդն անհավանական սեյվով փրկել է իր թիմին։ Անգլիայի ազգային հավաքականի դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 29 խաղից 9-ում դարպասը […]
Ավելին
Ռահիմ Սթերլինգն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Ֆեյենորդ», հայտնում է նիդերլանդական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ Ագլիացի անվանի վինգերը վերջերս է հեռացել «Չելսիից», որտեղ հանդես էր գալիս 2022թ. հուլիսից, 81 խաղում խփել է 19 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։ 31-ամյա ֆուտբոլիստն առավել հայտնի է «Մանչեսթեր Սիթիում» (331 […]
Ավելին
Անվանի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը կտեղափոխվի «Սելթիկ», հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ Օքսլեյդ-Չեմբերլենն արդեն Գլազգոյում է և շուտով բուժզննում կանցնի նոր ակումբի համար։ 32-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է թուրքական «Բեշիկթաշը», որտեղ հանդես էր գալիս 2023թ. օգոստոսից, 50 խաղում խփել է 5 գոլ, կատարել 1 ասիստ։ Անգլիացի […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել «Քրիսթալ Փելասի» պաշտպան Մարկ Գեհիին, հայտնում է մանկունիական գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։ Transfermartk-ի տվյալներով` «քաղաքաբնակները» անգլիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար «արծիվներին» վճարել են 23 միլիոն եվրո։ Գեհին կդառնա «Մանչեսթեր Սիթիի» երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Նրա տարեկան աշխատավարձը կլինի 18 միլիոն եվրո։ «Քաղաքաբնակների» […]
Ավելին
Անգլիայի ազգային հավաքականը 2026թ. մարտին երկու ընկերական հանդիպում կանցկացնի։ ԱԱ-2026-ի նախապատրաստական շրջանում «երեք առյուծները» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում մարտի 27-ին կհանդիպեն Ուրուգվայի, իսկ մարտի 31-ին` Ճապոնիայի հավաքականին։ Առաջին խաղը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:45-ին, իսկ երկրորդը` 22:45-ին։ Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ անգլիացիները հունիսին ԱՄՆ-ում ևս երկու ընկերական հանդիպում կանցկացնեն, որի մրցակիցները կհրապարակվեն ավելի ուշ։ Թոմաս Տուխելի գլխավորած […]
Ավելին
Հեղինակավոր Opta վիճակագրական ընկերությունը ներկայացրել է իր վարկածով աշխարհի 2026թ. առաջնության ֆավորիտներին։ Կազմակերպության սուպերհամակրգչի վարկածով` Մունդիալի գլխավոր ֆավորիտն Իսպանիայի ազգային հավաքականն է, որն աշխարհի չեմպիոն կդառնա 17 տոկոս հավանականությամբ։ Իսպանիային հաջորդում են Ֆրանսիան (14,1%) և Անգլիան (11,8%)։ Լավագույն տասնյակում են նաև աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան (8,7), Գերմանիան (7,1), Պորտուգալիան (6,6), Բրազիլիան (5,6), Նիդերլանդները (5,2), Նորվեգիան […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026