Տրենտը նույնպես չի մասնակցի ԱԱ-2026-ին 📸
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը բաց կթողնի աշխարհի 2026թ. առաջնությունը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիիցո Ռոմանոն։
27-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի որոշմամբ դուրս է մնացել Մունդիալի հայտացուցակից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քառամյակի գլխավոր մրցաշարը բաց կթողնեն նաև Հարի Մագուայերը, Լյուկ Շոուն (երկուսն էլ` «Մանչեսթեր Յունայթեդ»), Քոուլ Պալմեր, Լիվայ Քոլվիլը (երկուսն էլ` «Չելսի»), Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի»), Դոմինիկ Կալվերտ-Լյուինը («Լիդս»), Ադամ Ուորթոնը («Քրիստալ Փելաս»), Մորգան Գիբս-Ուայթը («Նոթինգհեմ Ֆորեսթ») և Ֆիկայո Թոմորին («Միլան»)։
Անգլիայի հավաքականի` ԱԱ-2026-ի վերջնական հայտացուցակը կհրապարակի մայիսի 22-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml