Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «Ինտերի» ֆուտբոլիստները կարող են միանալ իրենց ազգային հավաքականներին՝ չնայած միլանյան ակումբում վերջերս բռնկված կորոնավիրուսային նոր ալիքին։ Համաձայն Sky Sports-ի հաղորդած տվյալների՝ բացառությամբ ներկա պահին վարակված ֆուտբոլիստների, մյուսներին չեն խոչընդոտել միանալ ազգային թիմերին։ Ընդ որում, հավաքականներին միանալ ցանկացողները պարտավոր են չօգտվել հասարակական տրանսպորտից, չվերթներն իրականացնել միայն անձնական կամ հավաքականին պատկանող ինքնաթիռներով […]
Ավելին
Իտալիայի ֆուտբոլիստների միությունն ամփոփել է Ա սերիայի 2019/20 մրցաշրջանը Gran Galà del Calcio մրցանակաբաշխության շրջանակում։ Այսպիսով, լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Յուվենտուսի» հարձակվեղ Կրիշտիանու Ռոնալդուն։ Լավագույն մարզչի կոչմանն է արժանացել Ջանպիերո Գասպերինին («Ատալանտա»), լավագույն ակումբի՝ «Ատալանտան»։ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը․ Դարպասապահ – Ջանլուիջի Դոնարումա («Միլան») Պաշտպաններ – Ռոբին Գոսենս («Ատալանտա»), Ստեֆան դե Վրեյ («Ինտեր»), […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք «Ինտերի» պաշտոնական կայքից, թիմում ի հայտ է եկել կորոնավիրուսով վարակվածության ևս երկու նոր դեպք։ Կորոնավիրուսային թեստը դրական արդյունք է ցույց տվել պաշտպան Ստեֆանո դե Վրեյի և կիսապաշտպան Մաթիաս Վեսինոյի մոտ։ Երկու ֆուտբոլիստներն էլ ինքնամեկուսացել են տանը։ Հաղորդվում է, որ միլանյան ակումբը դադարեցրել է բոլոր տեսակի աշխատանքները և մարզումները մինչև մարտի 21-ը ներառյալ։ […]
Ավելին
Իտալիայի գավաթի շրջանակում կայացավ «Ինտեր» – «Յուվենտուս» կիսաեզրափակչի դիմակայության առաջին հանդիպումը։ Առաջին խաղակեսում իրադարձությունները շատ արագ էին զարգանում։ 9-րդ րոպեին միլանյան ակումբի ֆուտբոլիստները նետվեցին կայծակնային հակագրոհի, ինչի արդյունքում Նիկոլո Բարելայի՝ հարձակման աջ եզրից կատարած փոխանցումից հետո Լաուտարո Մարտինեսը բացեց խաղի հաշիվը։ Հանուն արդարության՝ նշենք, որ արգենտինացի հարձակվողի հարվածից հետո «Յունվետուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը անհաջող գործեց՝ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի շրջանակում առաջատարների թվում ընթացող «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Սամպդորիայի» դեմ։ Հանդիպումն ընդհանուր առմամբ անցավ միլանյան ակումբի առավելությամբ, սակայն անանկնալ արդյունք գրանցվեց, քանի որ «Սամպդորիայի» ֆուտբոլիստներին հաջողվեց հաղթել 2։1 հաշվով։ Անտոնիո Կոնտեի սաներն արդեն 8-րդ րոպեին կարող էին բացել հանդիպման հաշիվը, սակայն Ալեքսիս Սանչեսը նախ վրիպեց 11-մետրանոց հարվածն իրացնելիս, ապա՝ վրա հասած […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է 2020 թվականի տարվա թիմում ընդգրկվելուն հավակնող 50 ֆուտբոլիստների ցուցակը։ Տարվա թիմում ընգրկվելուն հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները․ Դարպասապահներ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ»), Անտոնի Լոպեշ («Լիոն»), Կեյլոր Նավաս (ՊՍԺ), Մանուել Նոյեր («Բավարիա»), Յան Օբլակ («Ատլետիկո Մադրիդ») Պաշտպաններ – Դավիդ Ալաբա, Յոզուա Կիմիխ, Ալֆոնսո Դևիս (բոլորը՝ «Բավարիա»), Պրեսնել Կիմպեմբե, Խուան Բերնատ (երկուսն […]
Ավելին
Երեկ՝ հունիսի 28-ին, ավարտվեց իտալական Ա սերիայի 28-րդ տուրը, որի շրջանակում կայացան մի շարք հետաքրքիր հանդիպումներ։ «Միլանը», որը փորձում է փրկել առաջնությունը, առաջնության վերսկսումից հետո բավականին վստահ տեսք ունի և նախորդ տուրում հետնապահների թվում ընթացող «Լեչչեին» 1։4 հաշվով հաղթելուց հետո «ռոսոներիների» զոհն այս անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ռոման»։ Հավասար ընթացած առաջին խաղակեսում […]
Ավելին
Շարունակում ենք Տեսադարանի շարքի շրջանակում ներակայացնել լեգենդար հանդիպումների ամբողջական տեսակրկնություններ։ Այս անգամ մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ուղիղ 6 տարի առաջ՝ 2014 թվականի հունիսի 13-ին տեղի ունեցած Իսպանիա – Նիդեռլանդներ հանդիպումը։ 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության վիճակահանությունից հետո հայտնի դարձավ, որ նույն խմբում են ընդգրկվելու և՛ աշխարհի գործող չեմպիոնը, և՛ գործող փոխչեմպիոնը։ Իսպանիայի հավաքականը […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023