Ա սերիայի 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն՝ ըստ Opta-ի

Ա սերիայի 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն՝ ըստ Opta-ի

24/05/2021 - 18:13

Մայիսի 23-ին ավարտվեց իտալական Ա սերայի 2020/21 մրցաշրջանը, որի արդյունքներով չեմպիոն դարձավ «Ինտերը»՝ ընդհատելով «Յուվենտուսի» 9 տարվա հեգեմոնիան։

Հեղինակավոր Opta վիճակագրական ընկերությունը ներկայացրել է, իր վարկածով, Ա սերիայի ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը․

Դարպասապահ – Ջանլուիջի Դոնարումա («Միլան»)

Պաշտպաններ – Թեո Էրնանդես («Միլան»), Ալեսանդրո Բաստոնի, Ստեֆան դե Վրեյ (երկուսն էլ՝ «Ինտեր»), Խուան Կուադրադո («Յուվենտուս»)

Կիսապաշտպաններ – Ռուսլան Մալինովսկի («Ատալանտա»), Ռոդրիգո դե Պաուլ («Ուդինեզե»), Պյոտր Զելինսկի («Նապոլի»)

Հարձակվողներ – Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), Ռոմելու Լուկակու («Ինտեր»), Լուիս Մուրիել («Ատալանտա»)

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023