Ինտերի գեղեցիկ comeback-ը, Միլանը վերակենդանանում է, իսկ Ատալանտան կրկին արդյունավետ է?

Ինտերի գեղեցիկ comeback-ը, Միլանը վերակենդանանում է, իսկ Ատալանտան կրկին արդյունավետ է?

29/06/2020 - 13:06

Երեկ՝ հունիսի 28-ին, ավարտվեց իտալական Ա սերիայի 28-րդ տուրը, որի շրջանակում կայացան մի շարք հետաքրքիր հանդիպումներ։

«Միլանը», որը փորձում է փրկել առաջնությունը, առաջնության վերսկսումից հետո բավականին վստահ տեսք ունի և նախորդ տուրում հետնապահների թվում ընթացող «Լեչչեին» 1։4 հաշվով հաղթելուց հետո «ռոսոներիների» զոհն այս անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ռոման»։

Հավասար ընթացած առաջին խաղակեսում երկու կողմերն էլ աչքի ընկնելու հնարավորություններ ունեին, սակայն նպատստավոր դիրքերից վրիպեցին, իսկ երկրորդ խաղակեսն ամբողջությամբ անցավ «կարմրասևերի» բացահայտ առավելությամբ, ինչն էլ պսակվեց հաջողությամբ։

Երկրորդ խաղակեսի վերջնամասում Ստեֆանո Պիոլիի սաները երկու անգամ գրավեցին վետերան դարպասապահ Անտոնիո Միրանտեի դարպասը։ Նախ 76-րդ րոպեին աչքի ընկավ Անտե Ռեբիչը, իսկ 89-րդ րոպեին 11 մետրանոց նշակետից աչքի ընկավ Հական Չալհանօղլուն։

«Միլանն» այս հաղթանակից հետո վաստակեց 42 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական՝ պայքարելով Եվրոպա լիգայի որակավորման փուլի ուղեգիր ձեռք բերելու համար։ 6-րդ հորիզոնականը զբաղեցնող «Նապոլիին» միլանյան ակումբը զիջում է 3 միավոր։ Նշենք, որ «Նապոլին» հաղթելով Իտալիայի գավաթը, արդեն նվաճել է Եվրոպա լիգայի որակավորման փուլի ուղեգիր և հավանական է, որ 7-րդ տեղը նույնպես կտա նման հնարավորություն։ «Ռոման» մնաց 48 միավորով և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ ավելի հետ մնալով ՉԼ ուղեգիր տվող 4-րդ հորիզոնականից։ Հռոմեական ակումբը 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ատալանտային» զիջում է 9 միավոր։

Ինչ վերաբերվում է «Ատալանտային», ապա Բերգամոն ներկայացնող քաղաքը Ուդինեում հյուրընկալվել էր տեղի «Ուդինեզեին»՝ տանելով անչափ կարևոր և դժվար հաղթանակ։

Առաջին խաղակեսից հետո կողմերը փոխանակվել էին մեկական գնդակով։ Նախ 9-րդ րոպեին հաշիվը բացել էր հյուրերի հարձկավող Դուվան Սապատան, իսկ 31-րդ րոպեին «զեբրերի» կամզից պատասխան գնդակը խփեց Կևին Լազանյան։

Երկրորդ խաղակեսում Ջանպիերո Գասպերինիի սաներն ավելի մեծացրին ճնշումը՝ երկրորդ խաղակեսի վերջնամասում երկու անգամ գրավելով Խուան Մուսոյի պաշտպանած դարպասը։ 71 և 79-րդ րոպեներին դուբլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Լուիս Մուրիելը։

«Ուդինեզեին» 89-րդ րոպեին միայն հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը․ կրկին աչքի ընկավ Կևին Լազանյան։

Բերգամոն ներկայացնող ակումբը շարունակում է ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրել։ «Ատալանտան» Ա սերիայի շրջանակում անցկացրած 28 խաղերից 14-ում նվազագույնը դարձել է 3 և ավելի գոլի հեղինակ, իսկ ընդհանուր առմբամբ ակումբն արդեն դարձել է 80 գոլի հեղինակ՝ գերազանցելով ակումբային նախորդ ռեկորդը, որը գրանցվել էր նախորդ մրցաշրջանում, երբ ակումբը 38 խաղում դարձել էր 77 գոլի հեղինակ։ 80 գնդակով «Ատալանտան» առաջնության ամենաարդյունավետ ակումբն է։

Ջանպիերո Գասպերինիի սաները վաստակեցին 57 միավոր և ավելի ամրապնդվեցին 4-րդ հորիզոնականում՝ գործնականում ապահովելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիրը, քանի որ «Ռոմային» գերազանցում է արդեն 9 միավոր։ «Ուդինեզեն» 28 միավորով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը՝ պայքարելով տեղն Ա սերիայում պահպանելու համար։

Չեմպիոնության գլխավոր հավակնորդներից «Ինտերը» քիչ մնաց կրկին միավորներ կորցներ և վերջնական դուրս մնար չեմպիոնական պայքարից։

«Ինտերը» երեկ հյուրընկալվել էր ամուր կորիզ համարվող «Պարմային»։ Միլանյան ակումբը առավելություն ուներ առաջին խաղակեսում, սակայն գնդակ բաց թողեց «Պարմայից»։ Հանդիպման 15-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Ժերվինիոն։

Բաց թողաց գոլից հետո Անտոնիո Կոնտեի թիմն ուներ, սակայն միայն հանդիպման վերջնամասում հաջողվեց խփել պատասխան գնդակը։ 83-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո պատասխան գնդակը խփեց Ստեֆան դե Վրեյը։

Այդ դրվագից վայրկյաններ անց խաղադաշտից հեռացվեց տանտերերի կիսապաշտպան Յուրայ Կուցկան, ով կարծես թե մրցավարի հասցեին անվայել արտահայտություններ էր արել։

«Ինտերը» նետվեց առաջ՝ հաղթանակ կորզելու, ինչն էլ հաջողվեց «կապտասևերին»։ 87-րդ րոպեին աջ եզրից Վիկտոր Մոզեսը ներխուժեց տուգանային հրապարակ և բարձրից փոխանցում կատարեց դեպի դարպասային հրապարակ, որտեղից էլ գոլի հեղինակ դարձավ երիտասարդ պաշտպան Ալեսանդրո Բաստոնին։

Այսպսիով, «Ինտերը» վաստակեց 61 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ առաջատար «Յուվենտուսին» զիջելով 8 միավոր, իսկ «Պարման» 39 միավորով 8-րդն է։

Կայացած մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․

«Նապոլի» 3։1 ՍՊԱԼ

«Սամպդորիա» 1։2 «Բոլոնիա»

«Սասուոլո» 3։3 «Վերոնա»

«Կալյարի» 4։2 «Տորինո»

«Լացիո» 2։1 «Ֆիորենտինա»

«Յուվենտուս» 4։0 «Լեչչե»

«Բրեշիա» 2։2 «Ջենոա»

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023