Իտալական Ա սերիայի 24-րդ տուրում կայացավ հերթական միլանյան դերբին, որի շրջանակում մրցեցին «Ինտերն» ու «Միլանը»։ Հանդիպման առաջին կեսը հիմնականում անցավ «Ինտերի» ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր նախքան ընդմիջման գնալն առաջ անցան հաշվի մեջ. 38-րդ րոպեին աչքի ընկավ Իվան Պերիշիչը։ Կողմերն ընդմիջման գնացին «ներաձուրիների» նվազագույն առավելության պայմաններում։ Երկրորդ կեսում հակառակ պատկերն էր. նաձեռնությանը, մեծ հաշվով, տիրում էին Ստեֆանո […]
Ավելին
Իտալական Ա Սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց հետնապահների թվում ընթացող «Վենեցիայի» դեմ։ Հանդիումը բավական անսպասելի ընթացք ստացավ, քանի որ արդեն 19-րդ րոպեին հյուրերը Տոմա Անրիի խփած գոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը։ Բաց թողած գոլից հետո Սիմոնե Ինձզագիի սաները մեծ ուժերով նետվեցին առաջ և ստեղծեցին մի շարք գոլային պահեր ու, ի վերջո, […]
Ավելին
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձզագին, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, 45-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված են «Ատլետիկո Մադրիդն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հաղորդվում է, որ երկու ակումբների ներկայացուցիչներն էլ կապվել են Ինձզագիի գործակալի հետ` քննարկելով մարզչի հետագա ծրագրերը։ Հաղորդվում է, որ «Ինտերը» ոչ մի կերպ չի ցանկանում բաց թողնել իր […]
Ավելին
Իտալիայի Սուպերգավաթի շրջանակում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Առաջ անցնելով` նշենք, որ հանդիպումը բավական դրամատիկ ավարտ ունեցավ, իսկ «Ինտերը» 120+1-րդ րոպեին հաղթանակ կորզեց։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով. նախ 25-րդ րոպեին արքի ընկավ Վեսթոն Մաքենին և առաջ մղեց «Յուվենտուսին», ապա 35-րդ րոպեին միլանյան ակումբի կազմից Լաուտարո Մարտինեսը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածն […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Լացիոյի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ներաձուրիները» շատ ավելի լավ տեսք ունեին և գրոհում էին ավելի վտանգավոր, ինչն էլ նպաստեց, որ Սիմոնե Ինձզագիի թիմը հաղթեց 2:1 հաշվով։ Միլանյան ակումբի կազմից հանդիպման հաշիվը բացեց 30-րդ րոպեին բացեց Ալեսանդրո Բաստոնին, 35-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Տորինոյի» դեմ։ Այս խաղում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 30-րդ րոպեին միլանյան ակումբին հաղթանակ պարգևեց Դենզել Դումֆրիսը։ Նշենք, որ Սիմոնե Ինձզագիի թիմն Ա սերիայի շրջանակում տոնեց 7-րդ անընդմեջ հաղթանակը, իսկ վերջին 6 հանդիպումներն ավարտել է «չոր» հաշվով։ «Ինտերն» այս հաղթանակից հետո վաստակեց 46 միավոր և […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Սալերնիտանայի» դեմ։ «Ներաձուրիները» ողջ հանդիպման ընթացքում ունեին հսկայական առավելություն և մրցակցին ջախջախեցին 5:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Իվան Պերիշիչը, Դենզել Դումֆրիսը, Ալեքսիս Սանչեսը, Լաուտարո Մարտինեսն ու Ռոբերտո Գալյարդինին։ Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 43 միավոր և […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի շրջանակում գորժող չեմպիոն «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց հետնապահների թվում ընթացող «Կալյարիի» դեմ։ «Ներաձուրիները» պարզապես հիանալի հանդիպում անցկացրին` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, ով Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 10-ի և լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ 4-րդ հորիզոնական։ Հատկանշական է, որ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի շրջանակում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Ռոմայի» դեմ։ «Ներաձուրիները» հանդիպման առաջին կեսում շոկի ենթարկեցին մրցակցին և նախքան ընդմիջման գնալը երեք գնդակ ուղարկեցին «Ռոմայի» դարպասը. մեկական անգամ աչքի ընկան Հական Չալհանօղլուն, Էդին Ջեկոն և Դենզել Դումֆրիսը։ Երկրորդ խաղկաեսում միլանյան ակումբը հանգստացրեց խաղն ու այն մոտեցրեց իր տրամաբանական և հաղթական ավարտին։ Հավելենք, որ «Ռոմայի» […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 15-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց հետնապահների թվում ընթացող «Սպեցիայի» դեմ։ Սիմոնե Ինձզագիի զանգերը բավական վստահ տեսք ունեին և հաղթեցին 2:0 հաշվով։ «Ներաձուրիներին» հաղթանակ պարգևեցին Ռոբերտո Գալյարդինիի և Լաուտարո Մարտինեսի խփած գոլերը։ Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 34 միավոր, շրջանցեց «Միլանին»` բարձրանալով 2-րդ հորիզոնական։ «Սպեցիան» մնաց 11 միավորովև […]
Ավելին
1 9 10 11 12 13 15

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023