Ինտերը վստահ խաղով հաղթեց Կրեմոնեզեին 🎥

Ինտերը վստահ խաղով հաղթեց Կրեմոնեզեին 🎥

31/08/2022 - 00:52

Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում «Ինտերը»` Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում, մրցեց առաջնության նորեկ «Կրեմոնեզեի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «ներաձուրիներն» ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։

Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Խոակին Կոռեան, Նիկոլո Բարելան ու Լաուտարո Մարտինեսը, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Դավիդ Օկերեկեն։

Նշենք, որ միլանյան ակումբի կազմից հանդիպմանը հայտավորված էր նաև Հենրիխ Մխիթարյանը, ով մնաց պահեստայինների նստարանին։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 9 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։

«Կրեմոնեզեն» պարտվել է մեկնարկային բոլոր խաղերում և զբաղեցնում է նախավերջին` 19-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023