Լաուտարոն ու Բարելան առաջնորդում են Ինտերին. «ներաձուրիները» հաղթեցին Սալերնիտանային🎥

Լաուտարոն ու Բարելան առաջնորդում են Ինտերին. «ներաձուրիները» հաղթեցին Սալերնիտանային🎥

16/10/2022 - 16:44

Իտալական Ա սերիայի 10-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Սալերնտինայի դեմ։

Հանդիպման ընթացքում միլանյան ակումբն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։

Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Լաուտարո Մարտինեսը և Նիկոլո Բարելան։

Նշենք, որ «ներաձուրիների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 72-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 18 միավոր` բարձրանալով 7-րդ հորիզոնական։

«Սալերնիտանան», 10 միավորով, 12-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023