«Ռեալը» ձեռք կբերի 29 խաղում 26 գոլ խփած ֆուտբոլիստի
«Ռեալը» ձեռք կբերի 29 խաղում 26 գոլ խփած ֆուտբոլիստի
17/11/2026 - 23:09

Մադրիդի «Ռեալը», մեծ հավանականությամբ, ձեռք կբերի «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան Ջեյ-Ջեյ Գաբրիելին, հայտնում է El Chiringuito TV-ն։

Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կսպառվի 2029թ. հուլիսի 1-ին։ «Արքայական ակումբը» 16-ամյա կիսապաշտպանի տեղափոխության համար կվճարի 360 հազար եվրո։

Գաբրիելը դեռ չի կարող խաղալ «Ռեալի» երիտասարդական թիմում` «Կաստիլիայում»։ Նա հանդես կգա ակումբի մանկապատանեկան թիմերից մեկում։

Պատանի ֆուտբոլիստն ունի իռլանդական անձնագիր, ինչը նրան թույլ է տալիս նույնսիկ 16 տարեկանում տեղափոխվել եվրոպական այլ ակումբ։ Անգլիական անձնագիր ունեցողների համար տարիքային այդ շեմը սահմանված է 18-ը։

Ջեյ-Ջեյ Գաբրիելը 2025/26 մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 29 խաղում 26 գոլ է խփել, կատարել 4 ասիստ։

Հարձակվողական ոճի կիսապաշտպանը վերջերս Չեմպիոնների լիգայի երիտասարդական մրցաշարում իր նորամուտի խաղում հեթ-տրիկ է գրանցել` «Մանչեսթեր Յունայթեդի» Մ19-ի կաղմում երեք գնդակ ուղարկելով ադրբեջանական «Սաբահի» դարպասը։

Ընթացիկ մրցաշրջանում նա 3 խաղում արդեն 5 գոլ է խփել, կատարել 2 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026