Ֆանտաստիկ թրիլլեր Ֆլորենցիայում. Մխիթարյանը 90+5-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Ինտերին Ֆիորենտինայի դեմ խաղում🎥

Ֆանտաստիկ թրիլլեր Ֆլորենցիայում. Մխիթարյանը 90+5-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Ինտերին Ֆիորենտինայի դեմ խաղում🎥

23/10/2022 - 00:54

Իտալական Ա սերիայի 11-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում, որտեղ «Ֆիորենտինան» մրցեց «Ինտերի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ անհավանական հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «ներաձուրիների» հաղթանակով` 4:3 հաշվով։

Միլանյան ակումբին հաղթանակ պարգևեց Հենրիխ Մխիթարյանի` 90+5-րդ րոպեին խփած գոլը։

Նշենք, որ «Ինտերի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինես, մեկ անգամ էլ աչքի ընկավ Նիկոլո Բարելան։

«Մանուշակների» գոլերն էլ խփեցին Արթուր Կաբրալը, Ջոնաթան Իկոնեն ու Լուկա Յովիչը։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 21 միավոր` բարձրանալով 7-րդ հորիզոնական։

«Ֆիորենտինան», 10 միավորով, 13-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023