Ինտերը հաղթեց Սասուոլոյին. Մխիթարյանը` հաղթական գոլային փոխանցման հեղինակ🎥

Ինտերը հաղթեց Սասուոլոյին. Մխիթարյանը` հաղթական գոլային փոխանցման հեղինակ🎥

09/10/2022 - 12:52

Իտալական Ա սերիայի 9-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Սասուոլոյի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ համառ պայքարում «ներաձուրիները» հաղթեցին 2:1 հաշվով։

Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն, «կանաչների» կազմից էլ աչքի ընկավ Դավիդե Ֆրատեզին։

Նշենք, որ միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` փոխարինման դուրս գալով 46-րդ րոպեին։

33-ամյա կիսապաշտպանը 75-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Ջեկոյին, ում խփած գոլն էլ հաղթանակ պարգևեց «Ինտերին»։

Այս հաղթանակից հետո «կապտասևերը» վաստակեցին 15 միավոր և զբաղեցնում են 7-րդ հորիզոնականը։

«Սասուոլոն», 12 միավորով, 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023