Ինտերն ու Մոնակոն մարտական ոչ-ոքի գրանցեցին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Ինտերն ու Մոնակոն մարտական ոչ-ոքի գրանցեցին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

17/07/2022 - 01:10

«Ինտերը» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու Իտալիայի Ֆերարա քաղաքի «Պաոլո Մացա» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց «Մոնակոյի» դեմ։

Մոնեգասկյան ակումբը բավական ատիվ մեկնարկեց հանդիպումն ու շատ արագ երկու գնդակի առավելություն ստացավ. 7-րդ ու 30-րդ րոպեների ընթացքում աչքի ընկան համապատասխանաբար Ալեքսանդր Գոլովինն ու Վիսամ Բեն Եդերը։

Նախքան ընդմիջման գնալը «ներաձուրիները» մեկ գնդակ հետ բերեցին. 42-րդ րոպեին անկնունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Ռոբերտո Գալյարդինին։

Կողմերն ընդմիջման գնացին 2:1 հաշվի պայմաններում։

59-րդ րոպեին Սիմոնե Ինձզագիի թիմը կտրուկ գրոհ զարգացրեց, ինչի արդյունքում «Ինտերի» նորեկ Քրիստիան Ասլանին հավասարեցրեց հաշիվը։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում դաշտում հավասար պայքար ծավալվեց. կողմերն այլևս նոր փոփոխություն չմտցրին հաշվի մեջ. հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։

Հավելենք, որ միլանյան ակումբի կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվեց 64-րդ րոպեին։

Նշենք, որ «Ինտերը» հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 23-ին ու կմրցի ֆրանսիական «Լանսի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023