Իտալական կրքեր «Սան Սիրոյում».  Միլանը գոլառատ խաղում հաղթեց Ինտերին🎥

Իտալական կրքեր «Սան Սիրոյում». Միլանը գոլառատ խաղում հաղթեց Ինտերին🎥

03/09/2022 - 22:02

Իտալական Ա սերիայի 5-րդ տուրում կայացավ հերթական միլանյան դերբին, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Միլանն» ու «Ինտերը»։

Առաջ ընկնելով` նշենք, որ «ռոսոներիները» գոլառատ խաղում հաղթեցին 3:2 հաշվով։

Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռաֆայել Լեաուն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Օլիվիե Ժիրուն։

«Ներաձուրիների» գոլերն էլ խփեցի Մարսելո Բրոզովիչն ու Էդին Ջեկոն։

Նշենք, որ Սիմոնե Ինձզագթիի թիմի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` փոխարինման դուրս գալով 63-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 11 միավոր` գլխավորելով Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

«Ինտերը», 9 միավորով, 5-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023