Թրիլլեր «Կամպ Նոուում». Բարսելոնան ու Ինտերն անհավանական խաղում չպարզեցին հաղթողին🎥

Թրիլլեր «Կամպ Նոուում». Բարսելոնան ու Ինտերն անհավանական խաղում չպարզեցին հաղթողին🎥

13/10/2022 - 01:00

Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Բարսելոնան» C խմբի շրջանակուն «Սփոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում մրցեց «Ինտերի» դեմ։

Հանդիպման առաջին խաղակեսում «բլաուգրանան» ուներ խաղային մեծ առավելություն և նախքան ընդմիջման գնալը բացեց հաշիվը. 40-րդ րոպեին աչքի ընկավ Ուսման Դեմբելեն։

Երկրորդ կեսում Սիմոնե Ինձզագիի թիմը պարզապես կերպարանափոխված տեսքով դաշտ դուրս եկավ, ինչի շնորհիվ «ներաձուրիները» շատ արագ ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ. 50-րդ ու 63-րդ րոպեներին գոլի հեղինակներ դարձան համապատասխանաբար Նիկոլո Բարելան ու Լաուտարո Մարտինեսը։

Խաղավերջում տանտերերը մեծացրին ճնշումն ու հավասարեցրին հաշիվը. 82-րդ րոպեին «Ինտերի» տուգանային հրապարակում ստեղծված խառնաշփոթ իրավիճակից առաջինն օգտվեց Ռոբերտ Լևանդովսկին` խփելով Խավիի թիմի պատասխան գոլը։

Այդուհանդերձ, սա էլ դեռ վերջը չէր, քանի որ 89-րդ րոպեին միլանյան ակումբը Ռոբին Գոսենսի ջանքերով կրկին առաջ անցավ հաշվի մեջ։

Թվում էր` այսքանից հետո «ներաձուրիները», ի վերջո, հանդիպումը կավարտեն հաղթանակով, սակայն այդ մտքի հետ համաձայն չէին «կապտանռնագույնները», ովքեր 90+2-րդ րոպեին կարողացան ոչ-ոքի կորզել. գլխի դիպուկ հարվածով կրկին աչքի ընկավ Լևանդովսկին։

Ի վերջո, այս թրիլլերային հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով։

Այս խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.

«Վիկտորիա Պլզեն» 2:4 «Բավարիա»

C խումբը 4-րդ տուրից հետո ստացավ հետեյալ տեսքը.

  1. «Բավարիա» – 12 միավոր
  2. «Ինտեր» – 7 միավոր
  3. «Բարսելոնա» – 4 միավոր
  4. «Վիկտորիա Պլզեն» – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023