Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբի հարձակվող Ռոմելու Լուկակուն 2022/23 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Ինտերի» կազմում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարձակալության դիմաց «ազնվականները» կստանան 8 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվելիք պայմանագրում չի լինելու գնման իրավունք։ Հաղորդվում է, որ Լուկակուն, հանուն «Ինտեր» տեղափոխության, աշխատավարձը նվազեցրել է 30%-ով և միլանյան ակումբի կազմում կվաստակի մոտ […]
Ավելին
«Չելսի» հարձակվող Ռոմելու Լուկակուն վերադառնում է «Ինտեր»։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, միլանյան ակումբը մինչև 2023 թ. հունիսի 30-ը վարձակալելու է բելգիացի ֆուտբոլիստին։ «Ներաձուրիները» գործարքի դիմաց «ազնվականներին» կվճարեն 8 մլն եվրո, սակայն «Ինտերը» չի ունենալու Լուկակուի ամբողջական տրանսֆերային իրավունքները գնելու իրավունք։ Նշվում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը «Ինտեր» վերադառնալու համար էականորեն նվազեցրել է իր աշխատավարձը։ […]
Ավելին
«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է, որ ակումբն ավարտին է հասցրել «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանայի տրանսֆերները. «Ես հաստատում եմ, որ ակումբն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքելու Հենրիխ Մխիթարյանի ու Անդրե Օնանայի հետ. երկու գործարքներն էլ կայացած են։ Այժմ մենք փորձում ենք պայմանագիր կնքել Պաուլո Դիբալայի և Ռոմելու Լուկակուի […]
Ավելին
«Չելսին» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լրջորեն ամրապնդել կազմը։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, լոնդոնյան ակումբը հետաքրքրված է մի շարք թոփ ֆուտբոլիստների ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` հարձակման գծի ամրապնդման հիմնական թեկնածուներից է «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգը, ում «Չելսիի» կազմում է անձամբ ցանկանում տեսնել «ազնվականների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ Նշվում է, որ Սթերլինգի ու «Սիթիի» […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրից հետաձգված խաղում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Լիդսի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում լոնդոնյան ակումբն ուներ տոտալ առավելություն` հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։ Թոմաս Տուխելի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Մեյսոն Մաունթը, Քրիստիան Պուլիշիչն ու Ռոմելու Լուկակուն։ Նշենք, որ Մաունթը խփած գոլին ավելացրեց նաև գոլային փոխանցում։ Անգլիացի կիսապաշտպանն ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 31 […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բորուսիա Դորտմունդի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հալանդը, 2022/23 մրցաշրջանից սկսած, կարիենան շարունակելու է «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկա պահին նորվեգացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 150 մլն եվրո։ Դրա շնորհիվ` 21-ամյա ֆուտբոլիստն անմիջապես դառնալու է Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը և կշրջանցի Հարի Քեյնին («Տոտենհեմ») ու Մոհամեդ Սալահին («Լիվերպուլ»), որոնց տրանսֆերային […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո «ազնվականները» բավական արագ երկու գնդակի առավելություն ստացան. 56-րդ ու 58-րդ րոպեներին երկու անգամ աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն` դառնալով դուբլի հեղինակ։ Նշենք, որ բելգիացի հարձակվողը Պրեմիեր լիգայի շրջանակում վերջին անգամ գոլի հեղինակ դարձել էր 2021 թ. դեկտեմբերի 29-ին, երբ […]
Ավելին
Ապրիլի 12-ին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի շրջանակում կկայանա «Ռեալ Մադրիդ» – «Չելսի» դիմակայության պատասխան հանդիպումը։ Հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է «Չելսիի» կորուստների մասին. «Կալում Հոդսոն-Օդոյի դեռևս չի ապաքինվել վնասվածքից, իսկ Բեն Չիլվելը շարքից դուրս է դեռևս երկար ժամանակով։ Ռոմելու Լուկակուն նույնպես բաց կթողնի հանդիպումը, ով […]
Ավելին
Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Լութոն Թաունի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 2-րդ րոպեին «Լութոն Թաունը» Ռիս Բերկի ջանքերով առաջ անցավ հաշվի մեջ։ Բաց թողած գոլից անմիջապես հետո «ազնվականները» տիրեցին նախաձեռնությանն ու 27-րդ րոպեին խփեցին պատասխան գնդակը. աչքի ընկավ Սաուլ Նիգեսը։ Նշենք, որ իսպանացի կիսապաշտպանը լոնդոնյան […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչի շրջանակում «Լիվերպուլը» Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց «Չելսիի» դեմ։ Ճիշտ է` հիմնական ու լրացուցիչ ժամանակում գոլերի ականատես չեղանք, սակայն բավական դինամիկ և գրոհներով լի հանդիպման ականատես եղանք, որի ընթացքում VAR համակարգը մեկական անգամ չեղարկեց կողմերի խփած գոլերը։ Նախ 67-րդ VAR-ը չարձանագրեց Ժոել Մատիպի, ապա 98-րդ րոպեին` Ռամելու Լուկակուի գոլը։ Ի վերջո, կողմերը […]
Ավելին
1 2 3 12

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022