Գարեթ Բեյլի ապագան «Ռեալի» հետ շարունակում է մշուշոտ լինել: Ուելսցու ծառայություններով հետաքրքրվող թիմերի քանակն օրեցօր ավելանում է: AS-ը հայտնում է, որ «Ռեալը» պաշտոնական առաջարկ է ստացել չինական «Ցզյանսու Սունինից», որը պատրաստ է տրանսֆերի համար վճարել 22 միլիոն եվրո: Ակումբը հարմար պայմանագիր է առաջարկում նաև Գարեթին. աշխատավարձը՝ տարեկան 17 միլիոն եվրո: Ավելի վաղ իսպանական մամուլում տեղեկություններ […]
Ավելին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը International Champions Cup-ի շրջանակում կայացած «Արսենալի» դեմ հանդիպումից հետո մեկնաբանել է Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակը. «Բեյլը մեզ հետ է, կշարունակենք աշխատել: Ես չգիտեմ, թե ինչ կլինի հետագայում. այսօր նա ցանկացավ խաղալ: Միմյանց հետ չենք խոսել: Նա նորմալ մարզվում էր, դրա համար էլ այսօր թիմի կազմում էր: Ոչինչ չի փոխվել […]
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է BBC-ն, լոնդոնյան ակումբը համաձայնեցրել է Իսպանիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպանին վարձակալությամբ ձեռք բերելու պայմանները. Սեբալյոսի վարձակալությունը նախատեսված կլինի 1 տարով, հավելյալ տեղեկություններ դեռ չկան:
Ավելին
Մադրիդի «Ռեալը» ԱՄՆ-ում շարունակում է մարզումները՝ պատրաստվելով International Champions Cup-ի առաջիկա հանդիպումներին: »Արքայական» ակումբի ֆուտբոլիստները զվարճալի վարժություն են կատարել.
Ավելին
«Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը հնարավոր է շարունակի վարձակալությամբ հանդես գալ: Ինչպես հայտնում է Marca-ն, Կեյլոր Նավասը որոշել է մնալ մադրիդյան ակումբում՝ որպես 2-րդ համար, այդ պատճառով «սերուցքայինները» պետք է ուկրաինացու համար նոր ակումբ գտնեն, որտեղ նա կունենա մշտական խաղային պրակտիկա: Մադրիդցիներն ուզում են, որ Լունինը շարունակի իրեն դրսևորել Լա լիգայի այլ թիմում: Իսպանիայի առաջնության նախորդ […]
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է շարունակել կարիերան «արքայական» ակումբում: Ինչպես հայտնում է Marca-ն, մադրիդյան ակումբում տպավորված են Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունում նրա ցուցադրած ելույթներից: Մի քանի շաբաթ առաջ ֆուտբոլիստի՝ ակումբից հեռանալը կարելի էր համարել անխուսափելի, սակայն ըստ պարբերականի՝ իրավիճակը գլխիվայր շրջվել է: Այս հարցին վերջնական լուծում կտրվի, երբ թիմը վերադառնա ԱՄՆ-ից: Ավելի վաղ […]
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հնարավոր է տեղափոխվի «Աթլետիկո»: Ինչպես հայտնում է Marca-ն, գործարքին ընթացք տալու համար որոշիչ է եղել ֆուտբոլիստի ցանկությունը: Կոլումբացի ֆուտբոլիստին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը «Նապոլին» էր, սակայն իտալացիները չկարողացան «Ռեալի» հետ համաձայնության հասնել:
Ավելին
«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը խոսել է թիմի տրանսֆերային նպատակների մասին: «Խամեսը վայելում է ԶԼՄ-ների ուշադրությունը. այս տեսանկյունից նա ընթանում է Ռոնալդուից և Մեսսիից հետո: Նա շատ է դուր գալիս Անչելոտիին և մենք սպասում ենք «Ռեալի» կողմից ավելի ողջամիտ գնահատականի: Մադրիդցիները չափից շատ գումար են պահանջում: Բայց ինչ վերաբերում է Խամեսին, ապա նա ցանկանում է […]
Ավելին
«Ռեալը. կրկին մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, ում ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»: Ֆրանսիացու տեղափոխությունը մադրիդյան ակումբ դժվարանում է երկու պատճառով: Առաջին պատճառն այն է, որ ՄՅՈւ-ն դեռ չի ցանկանում վաճառել Պոգբայի տրանսֆերը, իսկ երկրորդը՝ «Ռեալը» պետք է հավելյալ գումար ծախսի: Դրա համար մադրիդցիները ստիպված կլինեն վաճառել մի քանի ֆուտբոլիստների,- հայտնում […]
Ավելին
«Ռեալի» պաշտպանԹեո Էրնանդեսը կարիերան կշարունակի Իտալիայում: 21-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Միլան»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալական ակումբը կվարձակալի Թեոյին 20 մլն եվրոյով գնելու իրավունքով: Նախորդ մրցաշրջանում պաշտպանը վարձավճարով հանդես էր գալիս «Ռեալ Սոսիեդադում», որի կազմում անցկացրած 24 հանդիպումներում խփել է 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում:
Ավելին
1 2 3 4 5 6 10

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023