Զիդանը խոսել է Բեյլի մասին

Զիդանը խոսել է Բեյլի մասին

24/07/2019 - 14:13

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը International Champions Cup-ի շրջանակում կայացած «Արսենալի» դեմ հանդիպումից հետո մեկնաբանել է Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակը.

«Բեյլը մեզ հետ է, կշարունակենք աշխատել: Ես չգիտեմ, թե ինչ կլինի հետագայում. այսօր նա ցանկացավ խաղալ:

Միմյանց հետ չենք խոսել: Նա նորմալ մարզվում էր, դրա համար էլ այսօր թիմի կազմում էր: Ոչինչ չի փոխվել նրանից, որ նա մեկ հանդիպում լավ է անցկացրել: Դուք գիտեք, թե ինչպիսին է իրավիճակը:»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023