Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվել էր «Վիլյառեալին». հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2: Հանդիպման մեկնարկից 12 րոպե անց Մորենոն բացել է հաշիվը՝ առաջ մղելով «Դեղին սուզանավին»: Առաջին խաղակեսի ավելացված րոպեին Բեյլը հավասարեցրել է հաշիվը: 74-րդ րոպեին Գոմեսը դարձյալ առաջ է մղել տանտերերին: Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Բեյլը դուբլ է ձևակերպել՝ փրկելով իր […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 2-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալել էր «Վալյադոլիդին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Երկու գոլերն էլ գրանցվել են խաղավերջում. 82-րդ րոպեին Բենզեման բացել է հաշիվը, իսկ 6 րոպե անց այն հավասարեցրել է Սերխիո Գվարդիոլան: Երկրորդ տուրից հետո «Ռեալի» ակտիվում 4 միավոր է: Հաջորդ տուրում «արքայական» ակումբը հյուրընկալվելու է «Վիլյառեալին»:
Ավելին
Իսպանական «Լա լիգայի մեկնարկային տուրում «Ռեալը» Վիգոյում հյուրըկալվել էր «Սելտային»: Մադրիդյան թիմը հաղթեց. «Սելտա» – «Ռեալ»՝ 1:3: 12-րդ րոպեին Բենզեման բացել է հաշիվը: Խաղի 55-րդ րոպեին մրցավարը VAR տեսակրկնությունը դիտելուց հետո կարմիր քարտով հեռացրել է դաշտից Մոդրիչին: Հանդիպման 61-րդ րոպեին Տոնի Կրոսը հիասքանչ գոլով կրկնապատկել է հաշիվը: Հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ Վասկեսը 3-րդ […]
Ավելին
Շարունակվում է Audi Cup մինչմրցաշրջանային մրցաշարը: Հերթական խաղում «Ռեալը» 5:3 հաշվով հաղթել է թուրքական «Ֆեներբախչեին»: «Արքայական» ակումբից հեթ-տրիկ է ձևակերպել Կարիմ Բենզեման, մեկական անգամ աչքի են ընկել Նաչոն և Մարիանոն:
Ավելին
Տիբո Կուրտուան վնասվածք է ստացել: Ինչպես հայտնում է «Ռեալի» պաշտոնական կայքը, բելգիացի դարպասապահի մոտ ախտորոշվել է ոտնաթաթի հոդի վնասվածք: «Ռեալը» ֆուտբոլիստի ապաքինման կոնկրետ ժամկետ չի նշում: AS-ը հայտնում է, որ բելգիացին բաց կթողնի 2-3 շաբաթ: 
Ավելին
Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալից» հեռանալու մասին տևական լռությունը խախտել է: Marca-ի հաղորդման ընթաքում երեխան ասել է, որ ցավում է ֆուտբոլիստի՝ մադրիդյան թիմից հեռանալու համար: Պորտուգալացին պատասխանել է հետևյալ կերպ. «Այո, ես էլ»: Հիշեցնենք, որ տրանսֆերային նախորդ պատուհանի ընթացքում Ռոնալդուն «Ռեալից» տեղափոխվել է «Յուվենտուս»: Թուրինյան ակումբը տրանսֆերի համար վճարել է 100 միլիոն եվրո:
Ավելին
Հարձակվող Բորխա Մայորալը, ըստ ամենայնի. առաջիկա մրցաշրջանը չի անցկացնի «Ռեալում»: Ինչպես հայտնում է AS-ը, 22-ամյա ֆուտբոլիստը չի մտնում մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծրագրերի մեջ: Ըստ պարբերականի՝ «Ռեալը» մտադիր է Մայորալին դարձյալ վարձակալությամբ բաց թողնել «Լևանտե»: Բորխան նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է վալենսիական ակումբում, իսկ հունիսին ավարտվել է ժամկետը և վերադարձել է մադրիդյան թիմ:
Ավելին
«Ռեալի» նորեկ Լուկա Յովիչը «Աթլետիկոյի» դեմ հանդիպման (3:7) ժամանակ վնասել է ոտնաթաթը: Ինչպես հայտնում է Marca-ն, սերբ հարձակվողը վնասվածքը ստացել է Յան Օբլակի հետ բախման արդյունքում: Նշենք, որ 30-րդ րոպեին Յովիչը փոխարինվել է: Լուկան արդեն «Ռեալի» 4-րդ ֆուտբոլիստն է, ով վնասվածք է ստանում: Ավելի վաղ վնասվածքներ էին ստացել Բրահիմ Դիասը, Ֆերլան Մենդին և Մարկո Ասենսիոն. […]
Ավելին
Շարունակվում է International Champions Cup-ը: Հերթական հանդիպման շրջանակում կայացել է մադրիդյան դերբին՝ «Ռեալ» – «Աթլետիկո»: Խաղում 10 գոլ է խփվել՝ «Աթլետիկոն» հաղթել է 7:3 հաշվով: Պոկեր է ձևակերպել Դիեգո Կոստան, մեկական անգամ աչքի են ընկել Ֆելիքսը, Կորեան և Վիտոլոն: «Ռեալի» գոլերը խփել են Նաչոն, Բենզեման և Սանչեսը: Թիմերը մեկական կարմիր քարտ են ստացել՝ Կարվախալը և […]
Ավելին
«Ռեալի» նորեկ Ֆերլան Մենդին վնասվածք է ստացել: Ինչպես հայտնում է AS-ը, 24-ամյա պաշտպանի մոտ ախտորոշվել է աջ ոտքի ազդրի վնասվածք, ինչի պատճառով ֆրանսիացին բաց կթողնի 3-4 շաբաթ: Մենդին «Լիոնից» «Ռեալ» է տեղափոխվել նախորդ ամիս: Տրանսֆերի արժեքը կազմել է 48 միլիոն եվրո:
Ավելին
1 2 3 4 5 10

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023