Նեյմարի շուրջ ինֆորմացիոն տարատեսակ հոսքը շարունակվում է: Marca-ն բացահայտումներ է արել: 2017 թվականին «Բարսելոնայի» կողմից ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիին ձեռք բերելու փորձերից հետո ակումբների հարաբերություններն այդպես ել չեն հարթվել: Փաստորեն, ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին երկու անգամ «Ռեալին» առաջարկել է գնել Նեյմարի տրանսֆերը, որպեսզի հանկարծ վերջինս «Բարսելոնա» չվերադառնա: Սակայն պատասխանները եղել են բացասական:
Ավելին
Հաստատվել է Իսպանիայի Լա լիգայի 2019-2020 թվականների առաջնության խաղացանկը: «Բարսելոնան» «Ռեալին» կհյուրընկալի հոկտեմբերի 27-ին: Մադրիդյան ակումբը «Սանտիագո Բեռնաբեուում» կատալոնացիներին կընդունի 2020 թվականի մարտի 1-ին:
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է AS-ը, կողմերը ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով բանակցություններում հասել են նկատելի առաջընթացի : Ամենայն հավանականությամբ «Նապոլին» կվարձակալի Խամեսին` 42 մլն եվրոյով տրանսֆերը գնելու պարտավորությամբ:
Ավելին
«Ռեալը» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում է ներառել «Լիոնի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեին: Ինչպես հայտնում է As-ը, մադրիդյան ակումբը նախնական բանակցություններ է վարել 22-ամյա կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ: Այդ բանակցությունների ընթացքում «Ռեալին» հայտնել են «Լիոնի» պահանջները: Ակումբը Նդոմբելեի տրանսֆերը գնահատել է 100 միլիոն եվրո: «Լիոնը» մեկ անգամ արդեն մերժել է ֆուտբոլիստի տրանսֆերի համար 50 մլն եվրո գումարով առաջարկը: Ֆրանսիական […]
Ավելին
«Ռեալի» նախկին կիսապաշտպան, անվանի Կրիստիան Կարամբյուն ողջունել է ՄՅՈւ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու միտքը: «Պոլն ինձնից լավն է, նա տիտան է: Պոգբան այլմոլորակային է, երբ ուզում է խաղալ: Կարելի է ասել, որ նա «գալակտիկոսներից» մեկն է: Եթե «Ռեալին» ուժեղացում է անհրաժեշտ, ապա պետք է գնել Պոգբային: Բայց միայն Զիդանը կարող է որոշել դա»,- Կարամբյու […]
Ավելին
Զինեդին Զիդանը խստորեն զայրացել է «Ռայո Վալեկանոյից» կրած նվազագույն հաշվով պարտությունից: Հետխաղյա ասուլիսում ֆրանսիացի մասնագետն ասել է. «Թիմը զրո էր խաղադաշտում առաջինից մինչև վերջին րոպեն: Ես ջղային եմ, մենք լավ կողմերով չդրսևորվեցինք: Մնում է ներողություն խնդրել երկրպագուներից: Ամեն ինչում թերացանք և զիջեցինք մրցակցին՝ ոչինչ ցույց չտալով…: Պետք է հարգել ակումբը, որտեղ հանդես ես գալիս: Միշտ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվել էր «Ռայո Վալեկանոյին»: Տանտերերը հաղթեցին 1:0 հաշվով: Հանդիպման 23-րդ րոպեին 11 մետրանոցից միակ գոլը խփել է Էմբրեբան: Այս պարտությունից հետո «Ռեալը» մնում է 65 միավորով և 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Աթլետիկոյին» զիջում է 9 միավոր: «Ռայո Վալեկանոն» 31 միավորով շարունակում է նախավերջինը լինել:
Ավելին
«Ռեալը», ըստ ամենայնի, ակտիվ կլինի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ինչպես հայտնի է, «արքայական» ակումբի հետաքրքրությունների առանցքում են Էդեն Ազարը և Պոլ Պոգբան: Ինչպես հայտնում է Sky Sports-ը, մադրիդցիները վստահ են ֆուտբոլիստներին ձեռք բերելու հարցում: Չնայած այդ հանգամանքին՝ բանակցություններում էական շարժ դեռևս չկա, կամ գաղտնի է: Ավելի վաղ անգլիական մամուլում շրջանառվում էր տեղեկություն, ըստ որի՝ «Չելսիի» […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրն ավարտվեց «Խետաֆե» – «Ռեալ» հանդիպումով: Խաղը գոլազուրկ ավարտ ունեցավ: Այս ոչ-ոքիից հետո Զիդանի գլխավորած թիմը 65 միավորով է 3-րդ հորիզոնականը զբաղեցնում՝ «Աթլետիկոյին» զիջելով 6 միավոր, իսկ «Բարսելոնային»՝ 15: «Խետաֆեն», որը լուրջ պայքար է մղում առաջին անգամ Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար, հաջորդում է «Ռեալին»՝ 55 միավորով գտնվելով 4-րդ տեղում:
Ավելին
«Վիտեսի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին», ամռանը կարող է այլ թիմ տեղափոխվել: Ինչպես հայտնում է De Telegraaf -ը, «Այաքսն» այժմ բանակցում է «Ռեալի» հետ 20-ամյա նորվեգացուն ձեռք բերելու համար: «Այաքսը» պատրաստ է 20 միլիոն եվրո վճարել: Մադրիդցիները դեռևս չեն շտապում վաճառել Էդեգորի տրանսֆերը:
Ավելին
1 3 4 5 6 7 10

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023