Մարոկկոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մոհամեդ Ուաբին հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ` Յասին Բունու («Ալ Հիլալ», Սաուդյան Արաբիա), Մունիր Էլ Քաջուի («Ռենեսանս Դե Բերկան»), Ահմեդ Ռեդա Տագնաուտի (ՖԱՐ)։ Պաշտպաններ` Նուսայիր Մազրաուի («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Անաս Սալահ-Էդին (ՊՍՎ, Նիդերլանդներ), Յուսեֆ Բելամարի («Ալ Ահլի Կահիրե», Եգիպտոս), Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, Ֆրանսիա), Զաքարիա Էլ Ուահդի («Գենտ», Բելգիա), […]
Ավելին
«Լիլի» կիսապաշտպան Այուբ Բուադին որոշել է փոխել մարզական քաղաքացիությունը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 18-ամյա ֆուտբոլիստը որոշել է ներկայացնել Մարոկկոն։ Երիտասարդ կիսապաշտպանը դժգոհ է, որ Դիդիե Դեշամն իրեն չի ընդգրկել Ֆրանսիայի ազգային հավաքականի` աշխարհի 2026թ. առաջնության համար նախատեսված հայտացուցակում։ Ֆրանսիական ակումբի կիսապաշտպանը, մեծ հավանականությամբ, կլինի Մարոկկոյի հավաքականի հայտացուցակում և կմասնակցի Մունդիալին։ Բուադին ավարտվող մրցաշրջանում բոլոր […]
Ավելին
ՖԻՖԱ-ն ապրիլի 1-ին հրապարակել է հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։ Դասակարգման աղյուսակը գրեթե 8 տարվա դադարից հետո գլխավորել է Ֆրանսիայի ազգային հավաքականը։ «Եռագույնները» նախորդ անգամ առաջին տեղում եղել էին 2018թ. սեպտեմբերի 20-ի թարմացումից հետո։ Երկրորդ տեղ է նահանջել Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան։ Աշխարհի չեմպիոն Արգենտինան էլ երրորդն է։ Լավագույն տասնյակն այժմ ունի հետևյալ տեսքը. Հաջորդ թարմացումը […]
Ավելին
Մարոկկոյի ազգային հավաքականը ճանաչվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության հաղթող, հայտնում է Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) պաշտոնական կայքը։ Հունվարի 18-ին կայացած եզրափակիչում Սենեգալի ազգային հավաքականի անվան դիմաց 0:3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցվել։ Այդ խաղում սենեգալցիները լրացուցիչ ժամանակում հաղթել էին 1:0 հաշվով։ Հանդիպումը սկանդալային ընթացք էր ունեցել։ Հիմնական ժամանակի ավելացված 8-րդ րոպեին Սենեգալի դարպասին 11-մետրանոց […]
Ավելին
Մոհամեդ Ուաբին նշանակվել է Մարոկկոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է Մարոկկոյի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ 49-ամյա մասնագետը 2022թ. մարտից գլխավորում էր Մարոկկոյի Մ20 հավաքականը։ Նախկինում նա աշխատել էր միայն բելգիական «Անդերլեխտի» համակարգում` մարզելով Մ17, 21 ու երիտասարդական թիմերը։ Մարոկկոն Ուաբի գլխավորությամբ 2025թ. պատմության մեջ առաջին […]
Ավելին
Չավին կարող է գլխավորել Մարոկկոյի ազգային հավաքականը, հայտնում է The Athletic-ը։ Մարոկկոյի արքայական ֆուտբոլի ֆեդերացիան (FRMF) փետրվարի 24-ին հերքել է, որ գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին լքել է պաշտոնը։ Foot Mercato-ի տվյալներով` 50-ամյա մասնագետը դեռ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչում Սենեգալի ազգային հավաքականի կրած պարտությունից հետո էր հրաժարականի դիմում ներկայացրել, որը, սակայն չէր ընդունվել։ Այժմ Ռեգրագին […]
Ավելին
Իսպանիայի Սեգունդայի 25-րդ տուրում «Սարագոսան» սեփական դաշտում ոչ-ոքի (1:1) է խաղացել «Էյբարի» հետ։ Տանտերերից «կատարյալ հեթ-տրիկ» է գրանցել թիմի նորեկ Ջավադ Էլ Յամիքը։ Մարոկկացի պաշտպանը 26-րդ րոպեին բացել է հաշիվը, 55-րդ րոպեին նրա ինքնագոլից հետո «Էյբարը» խփել է պատասխան գոլը, իսկ 90+3-րդ րոպեին ֆուտբոլիստը կոպիտ խախտման համար կարմիր քարտ է ստացել` հեռացվելով դաշտից։ Ընդ որում, […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչում Սենեգալի ազգային հավաքականը լրացուցիչ ժամանակը ներառյալ 1:0 հաշվով հաղթեց Մարոկկոյի թիմին։ Հանդիպման հիմնական ժամանակը սկանդալային վերջաբան ունեցավ։ Սենեգալցիների պաշտպան Էլ Հաջի Մալիկ Դիուֆը սեփական տուգանային հրապարակում 90+6-րդ րոպեին կանոնների խախտում թույլ տվեց մրցակցի վինգեր Բրահիմ Դիասի նկատմամբ։ Հանդիպման գլխավոր մրցավար Ժան-Ժակ Նդալան դիտեց դրվագի տեսակրկնապատկերն ու 11-մետրանոց նշանակեց Մարոկկոյի օգտին։ […]
Ավելին
Կենտրոնական պաշտպան Արասի Բուշայիբը համալրել է «Արարատ-Արմենիայի» կազմը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հայկական ակումբը մինչև 2026թ. հուլիսի 1-ը «Ռաջա Կասաբլանկայից» (Մարոկկո) վարձակալել է 26-ամյա ֆուտբոլիստին։ Բուշայիբը «Ռաջա Կասաբլանկայում» հանդես էր գալիս 2021թ. օգոստոսից` 53 խաղում խփելով 3 գոլ։ Պաշտպանը 2025թ. օգոստոսից հրավիրվում է Մարոկկոյի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 5 հանդիպման։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Մարոկկոյի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Կամերունի թիմին։ Մրցաշարի տանտերերից գոլերը խփեցին Բրահիմ Դիասն ու Իսմայել Սայբարին։ Դիասը մրցաշարի բոլոր 5 խաղերում աչքի է ընկել դարպասի գրավմամբ ու 5 գոլով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Այսպիսով, Մարոկկոն դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Ալժիր – Նիգերիա դիմակայության հաղթողի դեմ։ Հ․Գ․ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026