ԱԱ-2026. Մարոկկոն  խոշոր հաշվով հաղթեց Կանադային` դուրս գալով քառորդ եզրափակիչ 🎥
ԱԱ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային` դուրս գալով քառորդ եզրափակիչ 🎥
04/07/2026 - 23:04

Մարոկկոյի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցն է։

«Ատլասե առյուծները» մրցաշարի 1/8 եզրափակիչում Ազեդին Ունահի դուբլի շնորհիվ 3:0 հաշվով հաղթեց Կանադայի թիմին։ Գոլ խփեց նաև Սոֆյան Ռահիմին։

Դարպասի բոլոր գրավումները գրանցվեցին երկրորդ խաղակեսում։

Մոհամեդ Ուաբիի գլխավորած թիմի համար հանդիպումը բավական ծանր ստացվեց։ Կանադացիները գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում ունեին խաղային առավելություն, ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, բայց մարոկկացիները դիմացան ճնշմանը։

Մարոկկոյի հավաքականը հուլիսի 10-ին կմրցի Ֆրանսիա – Պարագվայ դիմակայության հաղթողի դեմ։

Կանադայի հավաքականն ավարտեց մրցելույթը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026