ԱԱ-2026. Մբապեն ու Դեմբելեն փայլում են! Ֆրանսիան հաղթեց Մարոկկոյին` դուրա գալով կիսաեզրափակիչ 🎥
ԱԱ-2026. Մբապեն ու Դեմբելեն փայլում են! Ֆրանսիան հաղթեց Մարոկկոյին` դուրա գալով կիսաեզրափակիչ 🎥
10/07/2026 - 02:01

ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Մարոկկոյի թիմին։

«Եռագույններից» հերթական փայլուն հանդիպումն անցկացրին Կիլիան Մբապեն և Ուսման Դեմբելեն, որոնք մեկական գոլ խփեցին` հաղթանակ պարգևելով իրենց թիմին։

Մբապեն Մունդիալներում 20 խաղում խփել է 20 գոլ։ Նա այդ ցուցանիշով զիջում է միայն Լիոնել Մեսիին (Արգենտինա), որը մրցաշարում աչքի է ընկել 21 անգամ։

Մադրիդի «Ռեալի» հարձակցողն ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուների պայքարում նորից հավասարվեց Մեսիին։ Երկու խաղացողներն էլ 8-ական գոլ են խփել։

«Ոսկե գնդակի» գործող դափնեկիր Դեմբելեն էլ մրցաշարում խփեց 5-րդ գոլը։

Այսպիսով, Ֆրանսիայի հավաքականը երրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ հուլիսի 14-ին կմրցի Իսպանիա – Բելգիա դիմակայության հաղթողի դեմ։ Մարոկկոն ավարտեց մրցելույթը։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026