«Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն աշխատանքի տարբեր առաջարկներ է սկսել ստանալ։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Մաուրիցիո Պիստոկին, Կոնտեի հետ կապ են հաստատել Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միությունից` առաջարկելով նրան գլխավորել Հոլանդիայի հավաքականը։ Սակայն, 51-ամյա մասնագետը մերժել է այդ առաջարկը, քանի որ ցանկանում է աշխատել ակումբային մակարդակով։ Ինչպես գիտեք, Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Չեխիայի ընտրանուց […]
Ավելին
«Լիվերպուլի» և Հոլանդիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը լուրջ քննադատության է ենթարկել Mirror պարբերականին։ Բանն այն է, որ վերջերս Mirror-ն իր կայքում հոդված է հրապարակել, որի մեջ ասվում էր, թե Վիրջիլ վան Դեյկը գլխավորում է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր դեմ են Լուի վան Գալի` Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուն։ Այդ փաստը խիստ զայրացրել […]
Ավելին
Հունիսի 29-ին ավարտվեց Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչ փուլը, ինչից անմիջապես հետո Interfootball-ի Telegram-ի պաշտոնական էջում հարցում տեղադրվեց, որպեսզի պարզենք մրցաշարի այդ հատվածի վատագույն ֆուտբոլիստին։ Քվեարկության ընթացքում կար բացահայտ առաջատար, ով հենց սկզբից նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց և մինչև վերջ պահպանեց առաջատարությունը` դառնալով Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի վատագույն ֆուտբոլիստ։ Խոսքը Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի մասին է, ով ստացել […]
Ավելին
Շարունակվում են Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի հանդիպումները։ Հմայիչ Հոլանդիայի ազգային թիմը մրցելու է Չեխիայի դեմ, իսկ գերհիբրիդ Բելգիան, Կևին դե Բրոյնեի գլխավորությամբ, իր ուժերը կչափի զգուշավոր Պորտուգալիայի հավաքականի հետ։ Այստեղ ամեն ճիշտ, նույնիսկ, ամենաննշան որոշումը ոսկու գին ունի, իսկ սատանան էլ մանրուքների մեջ է։ Այժմ անդրադառնանք Եվրո-2020-ի` հունիսի 27-ի խաղային օրվա հանդիպումներին։ Հոլանդիա – Չեխիա Հոլանդիայի […]
Ավելին
Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Հոլանդիայի հավաքականը Բուխարեստի «Արենա Նացիոնալե» մարզադաշտում կմրցի Չեխիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Մրցող կողմերը հանդիպումն կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Եվրո-2020-ի շրջանակում ավարտվել է խմբային փուլը և, ավանդույթի համաձայն, ամփոփում ենք տուրի լավագույնին։ Հունիսի 23-ին, երբ ավարտվեց մրցաշարի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրը, Interfootball-ի Telegram-ի պաշտոնական ալիքում հարցում տեղադրվեց, որպեսզի պարզենք այդ տուրի լավագույն ֆուտբոլիստին։ Քվեարկությունն անչափ թեժ է անցել հիմնականում երկու ֆուտբոլիստների միջև։ Խոսքը Կրիշտիանու Ռոնալդուի և Լուկա Մոդրիչի մասին է։ Ամեն դեպքում, վճռորոշ […]
Ավելին
Interootball-ը ներկայացնում է հերթական տեսանյութը։ Մի փոքր ուշացումով կխոսենք Եվրո-2020-ի` հունիսի 21-ին խաղային օրվա ընթացքում կայացած խաղերի մասին։ Բացի դրանից կպատմենք նաև, թե ինչպես «Դնեպրի» կիսապաշտպան Ջաբա Կանկավան հենց խաղադաշտում փրկեց Կիևի «Դինամոյի» ֆուտբոլիստ Օլեգ Գուսևի կյանքը Հաճելի դիտում։
Ավելին
Հունիսի 21-ին Եվրո-2020-ի շրջանակում կայացան ևս 4 հանդիպումներ, որոնց արդյունքներվ 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեցին նաև Դանիայի ու Ավստրիայի հավաքականները` միանալով Իտալիայի, Ուելսի, Բելգիայի ընտրանիներին։ Այդ հանդիպումների արդյունքներով ձևավորվեցին նաև 1/8 եզրափակչի առաջին զույգերը. հունիսի 26-ին կկայանան Իտալիա – Ավստրիա և Ուելս-Դանիա հանդիպումները։ Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, ևս 4 հավաքականներ, անկախ վերջին տուրում գրանցած […]
Ավելին
Եվրո-2020-ի խմբային փուլի` վերջին 3-րդ տուրում Հոլանդիայի հավաքականը C խմբի շրջանակում Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 10-րդ րոպեին Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը բացեց հաշիվը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Իշտվան Կովաչը, խաղից դուրս վիճակի պատճառով, չարձանագրեց Իվան Տրայկովսկու գոլը։ Այդ դրվագից հետո «նարնջագույնները» քիչ-քիչ […]
Ավելին
Եվրո-2020-ի C խմբի խմբի շրջանակում Հոլանդիայի հավաքականը Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա Պրեմիում» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Մրցող կողմերը հանդիպումն կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
1 7 8 9 10 11 14

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023