Պեպե. «Մեսսիի խոսքերից հետո մեր խաղում արգենտինացի մրցավարն անընդունելի էր»

Պեպե. «Մեսսիի խոսքերից հետո մեր խաղում արգենտինացի մրցավարն անընդունելի էր»

11/12/2022 - 12:12

ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչի շրջանակում Պորտուգալիայի հավաքականը 0:1 հաշվով պարտվեց Մարոկկոյին` լքելով պայքարը։

Հանդիպումից հետո պորտուգալացիների կենտրոնական պաշտպան Պեպեն կիսվել է իր տպավորություններով.

«Մենք անպասելի գոլ բաց թողեցինք։ Մեսսիի խոսքերից հետո մեր խաղում արգենտինացի մրցավարն անընդունելի էր։ Երբ Մեսսին խոսեց այդ մասին, նրան լրացրեց ողջ Արգենտինան։

Ի՞նչ հույս ունեինք երկրորդ կեսում։ Դարպասապահը պառկում խոտածածկին, իսկ մրցավարն ավելացնում է 8 րոպե։ Ընդամե՞նը 8 րոպե։

Երկրորդ խաղակեսում ֆուտբոլ չկար. միայն Պորտուգալիան էր խաղում։

Տխուր է, քանի որ Պորտուգալիան ուներ ամեն ինչ` աշխարհի չեմպիոն դառնալու համար, սակայն դա չհաջողվեց մեզ։ Մեզ թույլ չտվեցին մեր խաղը ցույց տալ երկրորդ խաղակեսում։

Հանդիպման ընթացքում շատ էր ժամանակ ձգվում։ Մրցավարը երկու անգամ մրցակցի դարպասապահին ասաց, որ հնարավորինս արագ գնդակը խաղի մեջ մտցնի։

Մենք փորձում էինք խաղալ մեր խաղը, հավատարիմ էինք ինքներս մեզ և պայքարեցինք մինչև վերջին րոպեն, ինչի համար հպարտանում եմ ողջ թիմով, սակայն չկարողացանք հաղթել։

Մարոկկոն 90 րոպե ցանկանում էր մեր խաղը կասեցնել միայն խախտումներով։ Մրցավարը ոչ մի կերպ ուշադրություն չէր դարձնում` ցույց չտալով դեղին քարտեր։

Այն, ինչ ունեմ, կարող եմ խաղադրույք կատարել, որ Արգենտինան կդառնա աշխարհի չեմպիոն… այն պատճառով, թե ինչ արեցին նրանք այս խաղում։ Հանդիպման 6 մրցավարներից 5-ն արգենտինացիներ էին»,- Պեպեի խոսքերը մեջբերում է Record-ը։

Նշենք, որ Մարոկկո – Պորտուգալիա հանդիպումը սպասարկում էր արգենտինացի մրցավար Ֆակունդո Տելիոն։

Հիշեցնենք, որ 1/4 եզրափակիչի շրջանակում կայացած Արգենտինա 2:2 (11 մ – 4:3) Նիդեռլանդներ խաղից հետո Լեո Մեսսին քննադատել էր հանդիպման գլխավոր մրցավար Անտոնիո Մատեու Լաոսին և նշել, որ «չի կարելի նշանակել այնպիսի մրցավարի, ով չի համապատասխանում այս մակարդակին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023