Ինչպես տեղեկացնում է «Նոթինգհեմ Ֆորեսթի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որի ավարտին «անտառապահները» չեն ունենալու կոստառիկացի դարպասապահին գնման իրավունք։ Նշենք, որ 36-ամյա դարպասապահը ՊՍԺ-ի կազմում հանդես էր գալիս 2019 թ. սեպտեմբերից` անցկացրած 108 խաղում 50 անգամ դարպասը պահելով անառիկ։ Հ․Գ․ […]
Ավելին
ՊՍԺ-ի դարպսապահ Կեյլոր Նավասը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կոստառիկացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են անգլիական Պրեմիեր լիգան մերկայացնող երեք ակումբներ. խոսքը «Լեսթերի», «Բորնմութի» և «Նոթինգհեմ Ֆորեսթի» մասին։ Աղբյուրի փոխանցմամբ` «անտառապահներն» ամենաշատն են ցանկանում Նավասին տեսնել իրենց շարքերում, քանի որ ակումբի հիմնական դարպասապահ Դին Հենդերսոնը երկար ժամանակով շարքից դուրս է […]
Ավելին
ԱԱ-2022-ի E խմբի 3-րդ տուրում Կոստա Ռիկայի հավաքականը 2:4 հաշվով զիջեց Գերմանիային։ Հանդիպման հերոս դարձավ կոստառիկացիների դարպասապահ Կեյլոր Նավասը, ով կատարեց 7 սեյվ։ Հատկապես տպավորիչ էր 35-ամյա դարպասապահի` 76-րդ րոպեին կատարած սեյվը, երբ «բունդեսմանշաֆթի» հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգի հարվածից հետո գնդակը հեռացրեց դեմքով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոստա Ռիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկված են լինելու ԱԱ-2022-ի վերջնական հայտացուցակում։ «Լոս տիկոսի» գլխավոր մարզիչ Լուիս Ֆերնանդո Սուարեսը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Կեյլոր Նավաս (ՊՍԺ, Ֆրանսիա), Էստեբան Ալվարադո («Հերեդիանո»), Պատրիկ Սեկեյրա («Լուգո», Իսպանիա) Պաշտպաններ – Ֆրանսիսկո Կալվո («Կոնյասպոր», Թուրքիա), Խուան Պաբլո Վարգաս («Միլոնարիոս», Կոլումբիա), Քենդալ Ուոթսոն […]
Ավելին
Վալենսիական դերբին իսպանական ֆուտբոլի ամենաթերագնահատված հանդիպումներից մեկն է, քանի որ երկու ակումբներն էլ տարիներ շարունակ միմյանց դեմ ավելի շատ անցկացրել են հիմնականում դասական հանդիպումներ։ Այժմ կներկայացնենք վալենսիական դերբիների 5 ամենաառանցքային ֆուտբոլիստներին։ 1. Դավիդ Վիլիա («Վալենսիա», 2005-2010 թթ.) Դավիդ Վիլիան «Վալենսիայի» լեգենդներից է, ով ակումբի կազմում անցկացրած 226 խաղում դարձել է 129 գոլի հեղինակ ու «չղջիկների» […]
Ավելին
Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է իր ծրագրերի մասին, ինչպես նաև նշել, թե որ դարպասապահներին է ներկա պահին համարում լավագույնը. – Ես կցանկանայի տեղափոխվել ԱՄՆ կամ Մեքսիկա և այդ երկրներում նույնպես խաղալ։ Ներկա պահին դա է ինձ հետաքրքրում, սակայն եկեք համբերենք, թե ինչ կլինի հետագայում։ Ես դեռ չգիտեմ` կդառնա՞մ մարզիչ, թե` ոչ, սակայն միշտ […]
Ավելին
ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման դժգոհ է փարիզյան ակումբում իր կարգավիճակից, քանի որ գրեթե զրկված է խաղային պրակտիկայից։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, իտալացի դարպասապահը, հնարավոր է, վերադառնա Ա սերիա։ Աղբյուրի փոխանցամբ, այդ ամենը հաշվի առնելով, «Յուվենտուսը» կրկին հետաքրքրված է Դոնարումայի ծառայություններով։ Թուրինյան ակումբն էլ, իր հերթին, վերջին շրջանում դժգոհ է ակումբի հիմնական դարպասապահ Վոյցեխ Շյեսնիի խաղից։ […]
Ավելին
Մայիսի 29-ին կայացավ ՉԼ 2020/21 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում «Չելսին» 1:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»` տիրանալով բաղձալի գավաթին։ Լոնդոնյան ակումբի կազմում Չեմպիոնների լիգայի շրջանակում հերթական «չոր» հանդիպումն է անցկացրել սենեգալցի դարպասապահ Էդուարդ Մենդին։ Մենդին մրցաշարի շրջանակում 9-րդ անգամ դարպասը պահել է անառիկ։ Ինչպես տեղեկացնում է Gracanote Live-ը, 29-ամյա դարպասապահը կրկնել է մեկ մրցաշրջանի ընթացքում անցկացրած […]
Ավելին
Մայիսի 23-ին կայացավ ֆրանսիական Լիգա 1-ի 2020/21 մրցաշրջանի վերջին՝ 38-րդ տուրը, որի արդյունքներով «Լիլը» դարձավ չեմպիոն։ «Շները» գահընկեց արեցին ՊՍԺ-ին՝ իրենց պատմության մեջ միայն 4-րդ անգամ դառնալով Ֆրանսիայի չեմպիոն։ Ֆրանսիայի ֆուտբոլիստների միությունը հրապարակել է, իր վարկածով, ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքական, որն ունի հետևյալ տեսքը․ Դարպասապահ – Կեյլոր Նավաս (ՊՍԺ) Պաշտպաններ – Ռեյնալդու Մանդավա («Լիլ»), Պրեսնել […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց ՊՍժ-ի դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Սիթին» հաղթել էր 2:1 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն բավական բուռն մեկնարկեց։ Արդեն 7-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Բյորն Կույպերսը 11-մետրանոց հարված նշանակեց «քաղաքաբնակների» դարպասին, քանի որ, ըստ նրա, Ալեքսանդր Զինչենկոն ձեռքով էր խաղացել […]
Ավելին
1 2 3

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023