Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի ու Լիանա Գյուրջյանի արդյունքը 📸
Չինաստանի Նինբո քաղաքում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային նախավերջին օրը Հայաստանը ներկայացրին Էմմա Պողոսյանն ու Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ` 86 կգ)։
Եվրոպայի գործող չեմպիոն Պողոսյանը երկամարտի 249 կգ (106+143) արդյունքով զբաղեցրեց 8-րդ տեղը։
Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում գրանցեց 102 կգ, իսկ հրումում զրո ստացավ` չգրանցելով երկամարտի արդյունք։
Լյաո Գույֆանը երկամարտի 291 կգ (128+163) արդյունքով դարձավ աշխարհի եռակի չեմպիոն։ Չինացի ծանրորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց հրում վարժությունում ու երկամարտում։
Բահրեյնը ներկայացնող Ալինա Մարուշչակը դարձավ փոխչեմպիոն` ցույց տալով 272 կգ (123+149)։
Բրոնզե մեդալը նվաճեց Յուդելինա Պեգուերո Մեխիա (Դոմենիկյան Հանրապետություն)։ Նա գրանցեց երկամարտի 266 (119+147)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ