ԱԱ-2028-ի որակավորում. Հայաստանի հավաքականը սուպերքամբեքով ոչ-ոքի գրանցեց Շվեդիայի հետ 🎥
ԱԱ-2028-ի որակավորում. Հայաստանի հավաքականը սուպերքամբեքով ոչ-ոքի գրանցեց Շվեդիայի հետ 🎥
07/11/2026 - 20:17

Ֆուտզալի աշխարհի 2028թ. առաջնության որակավորման հիմնական փուլի առաջին խմբի երկրորդ խաղում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս գերդրամատիկ ոչ-ոքի (4:4) գրանցեց Շվեդիայի թիմի հետ։

Առաջին խաղակեսից հետո հայ ֆուտզալիստները պարտվում էին 0:4 հաշվով, բայց երկրորդում կարողացան սուպերքամբեք անել` կորզելով ոչ-ոքի։

Անտոնիո Ֆեռնանդեսի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Գարեգիկ Մաշումյանը, մեկական գոլ խփեցին Միհրան Դերմենջյանն ու Միքայել Ղանդիլյանը։

Շվեդներից աչքի ընկան Վիկտոր Սեֆը, Ֆեհիմ Սմայլովիչը, Օսկար Էդհը և Նիմա Կադիվարը։

Հայաստանի հավաքականը կարող էին նաև հաղթանակ տանել, բայց խաղավերջում` 37-րդ րոպեին, Ռաֆիկ Մելիքյանը չկարողացավ աչքի ընկնել 10-մետրանոցից։

Հայաստանի հավաքականը 1 միավորով երկրորդ տեղում է խմբում։ Շվեդները նույնքան միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակն ու երրորդն է։ Առաջատար Հունգարիան ունի 6 միավոր։

Ֆեռնանդեսի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը նույնպես կանցկացնի Շվեդիայի հետ, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին Երևանում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026