Հայաստանի հավաքականը լուրջ կորուստներով է մոտենում առաջիկա խաղերին
Հայաստանի հավաքականը լուրջ կորուստներով է մոտենում առաջիկա խաղերին
06/11/2026 - 23:19

Հայաստանի ազգային հավաքականը մի շարք լուրջ կորուստներով է մոտենում Կիպրոսի և Լատվիայի թիմերի դեմ կայանալիք Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի առաջիկա խաղերին, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Տարբեր վնասվածքների պատճառով հավաքականին չեն օգնի թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը («Ալ Ահլի», Սաուդյան Արաբիա), Հենրի Ավագյանը («Փյունիկ»), Սերգեյ Մուրադյանը («Նոա»), Խուլիո Բուոենոն («Արարատ-Արմենիա») և Ֆին Գերագուսյանը («Սանդեռլենդ», Անգլիա)։

Էրիկ Սիմոնյանը («Փյունիկ»), Կամո Հովհաննիսյանը («Արարատ-Արմենիա») և Վահան Բիչախչյանը («Լեգիա», Լեհաստան) նոր են ապաքինվել վնասվածքից ու նույնպես չեն միանա հավաքականին։

Հայաստանի հավաքականը նոյեմբերի 12-ին Երևանում կմրցի Կիպրոսի դեմ, իսկ երեք օր անց Ռիգայում կհանդիպի Լատվիայի թիմին։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը C դիվիզիոնի երկրորդ խմբում 4 միավորով երրորդ տեղում է։ Առաջատար Չեռնոգորիան ունի 10 միավոր, Կիպրոսը հավաքել է 7, իսկ Լատվիան` 1 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026