Պաշտոնական. Կեյլոր Նավասը տեղափոխվեց Նոթինգհեմ Ֆորեսթ

Պաշտոնական. Կեյլոր Նավասը տեղափոխվեց Նոթինգհեմ Ֆորեսթ

01/02/2023 - 11:36

Ինչպես տեղեկացնում է «Նոթինգհեմ Ֆորեսթի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասին։

Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որի ավարտին «անտառապահները» չեն ունենալու կոստառիկացի դարպասապահին գնման իրավունք։

Նշենք, որ 36-ամյա դարպասապահը ՊՍԺ-ի կազմում հանդես էր գալիս 2019 թ. սեպտեմբերից` անցկացրած 108 խաղում 50 անգամ դարպասը պահելով անառիկ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023