ԱԱ-2022. Կոստա Ռիկայի հավաքականի վերջնական հայտացուցակը

ԱԱ-2022. Կոստա Ռիկայի հավաքականի վերջնական հայտացուցակը

04/11/2022 - 14:37

Կոստա Ռիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկված են լինելու ԱԱ-2022-ի վերջնական հայտացուցակում։

«Լոս տիկոսի» գլխավոր մարզիչ Լուիս Ֆերնանդո Սուարեսը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Կեյլոր Նավաս (ՊՍԺ, Ֆրանսիա), Էստեբան Ալվարադո («Հերեդիանո»), Պատրիկ Սեկեյրա («Լուգո», Իսպանիա)

Պաշտպաններ – Ֆրանսիսկո Կալվո («Կոնյասպոր», Թուրքիա), Խուան Պաբլո Վարգաս («Միլոնարիոս», Կոլումբիա), Քենդալ Ուոթսոն («Սապրիսա»), Օսկար Դուարտե («Ալ Վեհդա», Սաուդյան Արաբիա), Դանիել Չակոն («Կոլորադո Ռապիդս», ԱՄՆ), Կեյշեր Ֆուլեր («Հերեդիանո»), Կարլոս Մարտինես («Սան Կարլոս»), Բրայան Օվիեդո («Սոլթ Լեյք Սիթի», ԱՄՆ), Ռոնալդ Մատարիտա («Ցինցինատի», ԱՄն)

Կիսապաշտպաններ – Ելցին Տեխեդա, Գերսոն Տորես, Դուգլաս Լոպես (բոլորը` «Հերեդիանո»), Սելսո Բորխես, Բրայան Ռուիս (երկուսն էլ` «Ալախուելենսե»), Յուստին Սալաս, Ալվարո Զամորա (երկուսն էլ` «Սապրիսա»), Ռոն Վիլսոն («Գրեսիա»), Ջևիսոն Բենեթ («Սանդերլենդ», Անգլիա), Էնթոնի Էրենանդես («Պունտարենաս»), Բրանդոն Ագիլերա («Գուանակաստեկա»)

Հարձակվողներ – Ժոել Քեմբել («Լեոն», Մեքսիկա), Էնթոնի Կոնտրերաս («Հերեդիանո»), Ջոհան Վենեգաս («Ալախուելենսե»)

Հավելենք, որ Կոստա Ռիկայի հավաքականն ԱԱ-2022-ի շրջանակում ընդգրկված է E խմբում և կմրցի Գերմանիայի, Իսպանիայի ու Ճապոնիայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023