Մարտի 17-ին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակեց այն ֆուտբոլիստերի անունները, ովքեր ընդգրկված են լինելու հավաքականի ընդլայնված ցանկում՝ նախապատրաստվելու աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում կայանալիք առաջիկա երեք հանդիպումներին։ Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Telegram-ի պաշտոնական ալիքից, հավաքականին է միանալու նաև «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն, ում անունը տեղ չէր գտել նախնական հրապարակված […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ընդլայնված ցանկը: Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել «Կրասնոդարի» կիսապաշտպան  Էդուարդ Սպերցյանը, ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը, «Լոռի ՖԱ» կիսապաշտպան Արամ Քոչարյանը և «Ուրարտուի» 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը։ Տևական դադարից հետո ազգային հավաքական են հրավիրվել Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Պետրոս Ավետիսյանը և Արթուր Միրանյանը։ Վնասվածքի պատճառով հավաքականին չեն միանա թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 2։4 հաշվով հաղթեց «Կադիսին»՝ ամրապնդվելով պրիմերայի առաջատարի դրքերը։ Ինչպես տեղեկանում ենք իսպանացի լրագրող Պեդրո Մարտինի թվիթերյան էջից, այս հաղթանակը 214-րդն է Դիեգո Սիմեոնեի կարիերայում Լա լիգայի շրջանակում։ Արգենտինացին այս արդյունքին հասել է անցկացնելով 443 մադրիդյան ակումբի ղեկին։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Սիմեոնեի ցուցանիշը լավագույնն է Լա լիգայում 21-րդ դարում։ […]
Ավելին
Ինտերֆուտբոլը ներկայացնում է տեսանյութ՝ Հայաստանի ազգային հավաքականի մասին։ Ինչպե՞ս մեր տղաները կարողացան մեծ հաջողությունների հասնել եւ 1-ին հորիզոնականը գրավել։ Կուսումնասիրենք մեր հեքիաթի հեղինակ՝ Խոակին Կապարոսի մարտավարությունը, հաջողության ճանապարհը։ Կփորձենք հասկանալ, թե ի՞նչ կլինի հետո, կզննենք հավաքականի նորեկների գործողությունները, FAF ultras-ի տղաների կարծիքները կլսենք, իսկ վերջում ամենակարեւորից կխոսենք։ Ինչպես կերտվեց հրաշքը. սիրում եմ քեզ Հայաստան։
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2020 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 134 միավոր՝ 2020 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:  50 միավորով երկրորդ հորիզոնականում է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: 48 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը: Մյուս մարզիչների միավորները բաշխվել են հետևյալ կերպ․ […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը: Հայաստանի 2020 թ. լավագույն մարզչի թեկնածուներն են՝ Վարդան Բիչախչյան – «Արարատ» Դավիդ Կամպանյա – «Արարատ-Արմենիա» Եղիշե Մելիքյան – «Ալաշկերտ» Վարդան Մինասյան – «Արարատ-Արմենիա» Խոակին Կապառոս – Հայաստանի ազգային հավաքական Ռաֆայել Նազարյան – ԲԿՄԱ Հայաստանի 2020 թ. լավագույն մարզչի քվեարկության կարգին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: Քվեարկությունը կտևի մինչև […]
Ավելին
Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները քվեարկել են ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույնների համար: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնալան կայքը։ Դեկտեմբերի 17-ին ՖԻՖԱ-ն հրապարակելու է The Best FIFA Football Awards-ի դափնեկիրների անունները 6 անվանակարգերում (տարվա լավագույն ֆուտբոլիստ, մարզիչ, դարպասապահ, լավագույն ֆուտբոլիստուհի, կանանց ֆուտբոլի մարզիչ և կին դարպասապահ): Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ […]
Ավելին
Դեկտեմբերի 7-ին կայացավ ԱԱ-2022-ի որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկվեց J խմբում, որտեղ կմրցի Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հավաքականների դեմ։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը վիճակահանությունից հետո ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է վիճակահանության արդյունքները․ «Շատ հետաքրքիր վիճակահանություն էր: Կարծում եմ՝ ամենաուժեղ խումբը չէ, բայց ուժեղներից մեկն է: Գերմանիան […]
Ավելին
Ազգրերի լիգայի 2020/21 խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Նիկոսիայի GSP մարզադաշտում 1։0 հաշվով առավելության հասավ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ՝ նվաճելով մրցաշարի B դիվիզիոնի ուղեգիր։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հայաստանի հավաքականն արդեն 5-րդ խաղն անընդմեջ անպարտելի է, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Խոակին Կապառոսն առաջին մարզիչն է, ում գլխավորությամբ […]
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության 6-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Նիկոսիայի GSP մարզադաշտում 1։0 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին և մրցաշարի հաջորդ խաղարկությունում հանդես կգա արդեն B դիվիզիոնում։ Հաղթանակից հետո «Սևիլիան» իր պաշտոնական Twitter-ում գրառում է կատարել՝ անդրադառնալով մեր հավաքականի հաղթանակին․ ««Սևիլիայի» ողջ անձնակազմը շնորհավորում է Խոակին Կապառոսին Հայաստանին Ազգերի լիգայի B դիվիզիոն բարձրացնելու կապակցությամբ»։ Հիշեցնենք, […]
Ավելին
1 9 10 11 12 13

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023