Սիմեոնեն տպավորիչ նվաճման է հասել Ատլետիկոյի ղեկին

Սիմեոնեն տպավորիչ նվաճման է հասել Ատլետիկոյի ղեկին

01/02/2021 - 00:48

Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 2։4 հաշվով հաղթեց «Կադիսին»՝ ամրապնդվելով պրիմերայի առաջատարի դրքերը։

Ինչպես տեղեկանում ենք իսպանացի լրագրող Պեդրո Մարտինի թվիթերյան էջից, այս հաղթանակը 214-րդն է Դիեգո Սիմեոնեի կարիերայում Լա լիգայի շրջանակում։

Արգենտինացին այս արդյունքին հասել է անցկացնելով 443 մադրիդյան ակումբի ղեկին։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Սիմեոնեի ցուցանիշը լավագույնն է Լա լիգայում 21-րդ դարում։

50-ամյա մասնագետը գերազանցեց «Բարսելոնայի» և «Ատլետիկ Բիլբաոյի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի ցուցանիշը։ Լա լիգայի շրջանակում Վալվերդեն տոնել է 213 հաղթանակ։

Լավագույն եռյակը եզրափակում է հայ ֆուտբոլասերի սիրելի, Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս մարզիչ Խոակին Կապառոսը։

Իսպանացի 65-ամյա մասնագետը «Սևիլիայի», «Օսասունայի», «Գրանադայի», «Լևանտեի», «Մալյորկայի», «Ատլետիկ Բիլբաոյի» և «Դեպորտիվոյի» ղեկին հաղթել է 181 անգամ 510 հանդիպումներում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023