Անգլիական Պրեմիեր լիգան պաշտոնապես հայտարարել է առաջնության վերսկսման օրն ու առաջիկա երեք տուրերի խաղացանկը և ժամանակացույցը։ Առաջնությունը կվերսկսվի հունիսի 17-ին։ Այդ օրը կկայանան 28-րդ տուրից հետաձգված երկու հանդիպում․ «Աստոն Վիլլա» – «Շեֆիլդ Յունայթեդ» (21։00*) «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» (23։15) Հունիսի 19 «Նորվիչ» – «Սաութհեմպտոն» (21։00) «Տոտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ» (23:15) Հունիսի 20 «Վոթֆորդ» – «Լեսթեր» […]
Ավելին
Բրիտանական հեղինակավոր BBC պարբերականը ներկայացրել է անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի երիտասարդ բացահայտումների խորհրդանշական հավաքականը։ Հավաքականի կազմում հայտնվել են միայն խաղացողները, որոնց տարիքը մրցաշրջանի մեկնարկի պահին չի գերազանցել 21-ը։ Հավաքականն ունի հետևյալ տեսքը․ Դարպասապահ – Արոն Ռեմսդեյլ («Բորնմութ») Պաշտպաններ – Բրենդոն Վիլիամս («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջաֆեթ Տանգանգա («Տոտենհեմ»), Ֆիկայո Թոմորի («Չելսի»), Ռիս Ջեյմս («Չելսի») Կիսապաշտպաններ – […]
Ավելին
Սույն թվականի հունիսի 30-ից մի շարք թոփ ֆուտբոլիստներ կդառնան ազատ գործակալ, քանի որ նրանց պայմանագրերը լրանում են և չեն պատրաստվում կնքել նորը։ Այժմ կներկայացնենք նրանցից մի քանիսին, որոնք մեծ հաջողությամբ դեռևս կարող են օգնել իրենց հաջորդ ակումբներին։ Թոմա Մենյե Ակումբ – ՊՍԺ Տարիք – 28 Դիրք – աջ եզրային պաշտպան Արժեք – 30 մլն եվրո […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում մեկնարկել է 29-րդ տուրը։ Տուրի մեկնարկային խաղում առաջնության առաջատար «Լիվերպուլը» երկու անընդմեջ պարտություններից հետո վերջապես ուրախացրեց սեփական երկրպագուներին։ Յուրգեն Կլոպի սաները 2։1 հաշվով կամային հաղթանակ տարան «Բորնմութի» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց հյուրերը։ «Բորնմութը» նետվեց հակագրոհի։ Թվում էր՝ Ջո Գոմեսը առաջինը կհասնի գնդակին, սակայն նա սխալ թույլ տվեց, և գնդակը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է The AtleticUK-ի լրագրող Ջեյմս Պիրսը, «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկոյի» դեմ պատասխան հանդիպումը։ Ըստ աղբյուրի՝ դարպասապահը հերթական մարզումներից մեկի ժամանակ վնասել է ազդրի մկանը և միանշանակ բաց կթողնի այսօր՝ մարտի 7-ին, կայանալիք «Բորնմութի» դեմ խաղը։ Յուրգեն Կլոպը նշել է, որ բրազիլացի դարպասապահը խաղադաշտ կվերադառնա միայն հավաքականների […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Շեֆիլդ Յունայթեդը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բորնմութի» նկատմամբ։ 13-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Կալում Վիլսոնը։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 45+2-րդ րոպեին, Բիլի Շարպը հավասարեցրեց հաշիվը։ Երկրորդ խաղակեսն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում, սակայն 84-րդ րոպեին փոխարինման դուսր եկած Ջոն Լինդստրյոմը հաղթանակ պարգևեց Քրիս Ուայլդերի թիմին։ Այսպիսով, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին օրերին ցանկացել է ձեռք բերել «Բորնմութի» հարձակվող Ջոշուա Քինգին։ Մանկունյական ակումբի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը, ինչը պայմանավորված է Մարկուս Ռեշֆորդի վնասվածքով։ Սակայն, «Բորնմութը» հրաժարվել է վաճառել իր առաջատարներից մեկին։ Ակումբը պայքարում է տեղը Պրեմիեր լիգայում պահպանելու համար և չի ցանկացել վաճառել թիմի […]
Ավելին
Երեկ՝ հունվարի 27-ին՝ ուշ երեկոյան, կայացավ Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի վերջին հանդիպումը, որի շրջանակում «Արսենալը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով առավելության հասավ «Բորնմութի» նկատմամբ։ «Զինագործներին» հաղթանակ պարգևեցին Բուկայո Սակայի և Էդուարդ Նկետայի խփած գնդակները, իսկ տանտերերի կազմից միակ գնդակը հեղինակեց Սեմ Սարիջը։ Այսպիսով, Միկել Արտետայի սաները դուրս եկան մրցաշարի 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցեն «Պորթսմութի» դեմ։
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում առաջնության հետնապահ «Նորվիչը» սեփական հարկի տակ նվազագույն՝ 1։0 հաշվով առավելության է հասել «Բորնմութի» նկատմամբ։ Հանդիպման 31-րդ րոպեին «դեղձանիկների» գրոհի ժամանակ հյուրերի պաշտպան Սթիվ Կուկը դարձավ տպավորիչ սեյվի հեղինակ՝ գնդակը դատարկ դարպասից հեռացնելով ձեռքով, ինչից հետո հեռացվեց խաղադաշտից։ Արդյունքում նշանակվեց 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց «դեղնա-կանաչների» ֆինն հարձակվող […]
Ավելին
«Բորնմութի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։ Բոսնիացի դարպասապահը, ով մրցաշրջանի առաջին մասը վարձակալական հիմունքներով անցկացրել է ադրբեջանական «Ղարաբաղի» կազմում, մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձակալությամբ հանդես կգա «ռոսոներիների» կազմում։ Բեգովիչը ակումբին կմիանա արդեն վաղը։
Ավելին
1 4 5 6 7

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023