Դոկուի անհավանական բենեֆիսը. Ման. Սիթին ջախջախեց Բորնմութին🎥

Դոկուի անհավանական բենեֆիսը. Ման. Սիթին ջախջախեց Բորնմութին🎥

04/11/2023 - 21:14

Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Բորնմութի» դեմ։

«Քաղաքաբնակները» հանդիպման ողջ ընթացքում ունեին տոտալ առավելություն` «բալերին» ջախջախելով 6:1 հաշվով։

Պեպ Գվարդիոլայի թիմից հանդիպման հերոս դարձավ Ժերեմի Դոկուն դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Մանկունյական ակումբի կազմից Բերնարդու Սիլվան դարձավ դուբլի հեղինակ, իսկ Մանուել Ականջին, Նաթան Ակեն ու Ֆիլ Ֆոդենն աչքի ընկան մեկական գոլի հեղինակ։

«Բորնմութի» հեղինակության գոլը խփեց Լուիս Սինիստերան։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 27 միավոր` գլխավորելով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Բորնմութը», 6 միավորով, 17-րդն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023