ՄՅՈՒ-ն Ֆերգյուսոնի հեռանալուց հետո ԱՊԼ-ում ավելի շատ տնային պարտություն է կրել, քան շոտլանդացի մասնագետի ղեկավարման օրոք

ՄՅՈՒ-ն Ֆերգյուսոնի հեռանալուց հետո ԱՊԼ-ում ավելի շատ տնային պարտություն է կրել, քան շոտլանդացի մասնագետի ղեկավարման օրոք

10/12/2023 - 12:23

Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում 0:3 հաշվով պարտվեց «Բորնմութին»։

Ինչպես տեղեկացնում է Squawka Football-ը, «կարմիր սատանաներն» ակումբի լեգենդար նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո Պրեմիեր լիգայի շրջանակում սեփական հարկի տակ արդեն ավելի շատ պարտություն են կրել, քան շոտլանդացի մասնագետի ղեկավարման օրոք։

Աղբյուրի փոխանցմամբ` 2013/14 մրցաշրջանից ի վեր, երբ Ալեքս Ֆերգյուսոնը լքեց «Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը, մանկունյական ակումբը Պրեմիեր լիգայի շրջանակում պարտվել է 35 տնային խաղում։

Ֆերգյուսոնի գլխավորությամբ «կարմիր սատանաներն» ԱՊԼ-ի շրջանակում պարտվել էին միայն 34 տնային խաղում։

Ընդ որում, «կարմիր սատանաները» շոտլանդացի մասնագետի գլխավորությամբ Պրեմեր լիգայի շրջանակում հանդես են եկել 1992-2013 թթ.` այդ ընթացքում 13 անգամ նվաճելով չեմպիոնի տիտղոսը։

Ֆերգյուսոնի հեռանալուց հետո մանկունյական ակումբին ոչ մի անգամ չի հաջողվել դառնալ Պրեմիեր լիգայի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023