Ինչպես գիտեք, Հայաստանի հավաքականը մեկնել է Շվեյցարիա՝ Սեն Գալեն քաղաք՝ պատրաստվելու մարտի 25-ին աշխարհի 2022 թ․ առաջնության որակավորման փուլի 1-ին տուրի Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը։ Ինչպես տեղեկացնում է Հայաստնաի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր հավաքականը Խոակին Կապառոսի գլխավորությամբ մարտի 22-ին Շվեյցարիայում անցկացրել է իր առաջին մարզումը, որը տեղի է ունեցել Ուցվիլ քաղաքի մարզումային համալիրում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականն արդեն Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաքում է, որտեղ էլ կընթանա նախապատրաստությունը մարտի 25-ին կայանալիք Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպմանը: Հայաստանից ժամանած ֆուտբոլիստներին միացել են նաև արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները: Թիմը հանգրվանել է Սեն Գալենի «Ուալհալա» հյուրանոցում: Այսօր երեկոյան հավաքականը կանցկացնի առաջին մարզումը Շվեյցարիայում՝ Սեն Գալենից 25 րոպեի հեռավորության վրա գտնվող Ուցվիլ քաղաքի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մարտի 22-ի առավոտյան ՀՖՖ պատվիրակությունը (Հայաստանի ազգային հավաքականի՝ Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստները, մարզչական և ադմինիստրատիվ կազմերը) չարտերային ուղերթով մեկնեցին Ցյուրիխ: Առողջական խնդիրների պատճառով Շվեյցարիա չի մեկնել 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը: Շվեյցարիա մեկնող ֆուտբոլիստների ցուցակում չեն նաև ազգային հավաքականի՝ նախապես հրապարակված ընդլայնված կազմում ընդգրկված Յուրի Գարեգինյանը, Պետրոս Ավետիսյանը և Արման Հովհաննիսյանը, որոնք անհրաժեշտության դեպքում դեռ կարող են միանալ հավաքականին […]
Ավելին
2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրի շրջանակում մարտի 28-ին Հայաստանի հավաքականը Երևանում մրցելու է Իսլանդիայի հավաքականի դեմ։ Ինչպես տեղեկացնում է Իսլանդիայի հավաքականի պաշտոնական Twitter-ի էջը, «Էվերտոնի» կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնը իսլանդացիների առաջիկա երեք հանդիպումները բաց է թողնելու։ Բանն այն է, որ ֆուտբոլիստի ընտանիքում առաջին երեխան է ծնվելու, այդ պատճառով էլ նա բաց կթողնի Գերմանիայի, […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոաքիմ Լյովը Եվրո-2020-ի ավարտից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը։ 61-ամյա մասնագետը ինքն է խնդրել Գերմանիայի ֆուտբոլային միությանը, որպեսզի գործող պայմանագիրը ժամկետից շուտ խզվի։ Ըստ գործող պայմանագրի՝ նա հավաքականի ղեկին պետք է մնար մինչև 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ավարտը։ Դեռևս հայտնի չէ, թե Լյովը որտեղ է շարունակելու […]
Ավելին
Իսլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական Twitter-ի էջում հրապարակվել են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր պատրաստվելու են 2022 թ․ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին։ Իսլանդացիների գլխավոր մարզիչ Արնար Վիդարսոնը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ – Հանես Տոր Հալդորսոն («Վալյուր Ռեյկյավիկ»), Էգմունդուր Քրիստինսոն («Օլիմպիակոս», Հունաստան), Ռունար Ռունարսոն («Արսենալ», Անգլիա) Պաշտպաններ – Բիրկիր Մար Սեվարսոն («Վալյուր […]
Ավելին
Մարտի 17-ին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակեց այն ֆուտբոլիստերի անունները, ովքեր ընդգրկված են լինելու հավաքականի ընդլայնված ցանկում՝ նախապատրաստվելու աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում կայանալիք առաջիկա երեք հանդիպումներին։ Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Telegram-ի պաշտոնական ալիքից, հավաքականին է միանալու նաև «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն, ում անունը տեղ չէր գտել նախնական հրապարակված […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Զլատան Իբրահիմովիչը գրեթե 5 տարվա դադարից հետո վերադարձել է հավաքական։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «տրե կունիրի» գլխավոր մարզիչ Յանե Անդերսոնը 39-ամյա ֆուտբոլիստին հրավիրել է հավաքական՝ մասնակցելու հավաքականի առաջիկա երեք հանդիպումներին։ Շվեդներն աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում առաջիկայում երկու հանդիպում ունեն անցկացնելու․ մարտի 25-ին նրանք տանը կմրցեն Վրաստանի հավաքականի դեմ, […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ պաշտոնական գրություն է ստացել «Ռոմայից»․ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել իտալական «Ռոմա» ակումբից, որտեղ ներկայացված են Հենրիխ Մխիթարյանի հետազոտության արդյունքները: Ըստ նրանց՝ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ոտքի միջին երրորդում գտնվող մկանների երկրորդ աստիճանի վնասվածք՝ ախտահարումով, որն ազդում է հետին կողային միապոնեվրոտիկ շրջանի […]
Ավելին
Մարտի 11-ին «Ռոման» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում Հռոմում 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Շախտյորի» նկատմամբ։ Այդ խաղի 35-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել հանդիպումը՝ դաշտում տեղը զիջելով Բորխա Մայորալին։ Արդեն որոշ մանրամասներ հայտնի դարձել հայազգի կիսապաշտպանի վնասվածքից։ Ինչպես տեղեկացնում է Vnews.am-ը՝ հղում կատարելով Il Tempo-ին, 32-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով […]
Ավելին
1 62 63 64 65 66 67

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023