Չեխերը քարուքանդ արեցին Էստոնիայի հավաքականին․ Սոուչեկը ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեց 🎥

Չեխերը քարուքանդ արեցին Էստոնիայի հավաքականին․ Սոուչեկը ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեց 🎥

25/03/2021 - 01:52

Մեկնարկել է 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլը, որի առաջին հանդիպման շրջանակում E խմբում ընդգրկված Էստոնիան սեփական հարկի տակ ընդունեց Չեխիայի ընտրանուն։

Հանդիպումը, ինչպես և սպասվում էր մեկնարկեց հյուրերի առավելությամբ, սակայն էստոնացիներն առաջին իսկ վտանգավոր գրոհով անակնկալ կերպով հաշվի մեջ առաջ անցան։ Հանդիպման 12-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռաունո Սապինեն՝ բացելով հանդիպման հաշիվը։

Իրադարձությունների նման զարգացումը չէր կարող բավարարել չեխերին, որոնք էլ ավելի մեծացրին ճնշումը մրցակցի նկատմամբ և կարողացան մինչև առաջին խաղակեսի ավարտ 4 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։

Հանդիպման 18-րդ, 27-րդ, 32-րդ և 43-րդ րոպեներին հյուրերի կազմում աչքի ընկան համապատասխանաբար Պատրիկ Շիկը, Անտոնին Բարակը, երկու անգամ էլ աչքի ընկավ Տոմաշ Սոուչեկը, ով դուբլ գրանցեց իր անվան դիմաց։

Կողմերն ընդմիջման գնացին 1։4 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսը նոր էր մեկնարկել, երբ 48-րդ րոպեին անգլիական «Վեսթ Հեմում» հանդես եկող Սոուչեկն իր թիմի 5-րդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը՝ դառնալով արդեն հեթ-տրիկի հեղինակ։

Եվս 8 րոպե, և հաշիվն արդեն 1։6 էր։ Հյուրերի կազմում աչքի ընկնելու հերթը Յակուպ Յանկտոյինն էր, ով էլ հաշիվը դարձրեց խայտառակ էստոնացիների համար։

Այդ գոլից հետո, թիմերը, կարծես թե փակեցին հաղթողի հետ կապված բոլոր հարցերը և գցեցին խաղի տեմպը, ինչն առաջին հերթին վերաբերում էր չեխերին, որոնք ցանկանում էին պահել առավել քան ձեռնտու հաշիվը, սակայն պատժվեցին պասիվության համար։

Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ տանտերերին հաջողվեց ևս մեկ գնդակ ուղարկել Իրժի Պավլենկայի պաշտպանած դարպասը՝ հաշիվը դարձնելով 2։6, իսկ խաղի վերջին գոլն իր անվան դիմաց գրանցեց Հենրի Անիերը։

Այլևս բավականաչափ ժամանակ չկար հաշվի մեջ նոր փոփոխություն մտցնելու համար։ Տանտերերը խփեցին այս խաղի առաջին և վերջին գոլերը, սակայն պարտվեցին ֆուտբոլում ոչ հաճախ հանդիպող 2։6 հաշվով։

Այս հաղթանակից հետո Չեխիայի ընտրանին E խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը, որին հաջորդում են բելգիացիները, ովքեր, իրենց հերթին, 3։1 հաշվով հաղթեցին Ուելսի ընտրանուն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023