Շկրինյար. «Ցույց տվեցինք, որ կարող ենք պայքարել այնպիսի ակումբի դեմ, ինչպիսին Լիվերպուլն է»

Շկրինյար. «Ցույց տվեցինք, որ կարող ենք պայքարել այնպիսի ակումբի դեմ, ինչպիսին Լիվերպուլն է»

17/02/2022 - 13:59

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։

Հանդիպումից հետո տպավորություններով է կիսվել միլանյան ակումբի կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարը.

«Չեմպիոնների լիգայում վճռորոշ դեր են խաղում մանրուքները։

Մենք բավարար քանակի գոլային պահեր ստեղծեցինք ու առավելություն ունեինք մի շարք ասպեկտներում, սակայն, ցավոք, չկարողացանք դրանից ինչ-որ բան քաղել։

Նման դեպք մեզ հետ արդեն տեղի ունեցել էր խմբային փուլում` «Ռեալի» դեմ խաղում։ Երբ չես իրացնում գոլային պահերդ, նման մրցակիցներն առաջին իսկ հնարավորության դեպքում պատժում են քեզ։

Այդուհանդերձ, ես գոհ եմ մեր խաղից, քանի որ ցույց տվեցինք, որ կարող ենք պայքարել այնպիսի ակումբի դեմ, ինչպիսին «Լիվերպուլն» է։

Այժմ մենք կհյուրընկալվենք նրանց ու կփորձենք հետ բերել կորցրածը` չնայած այն հանգամանքին, որ դա անելը շատ բարդ կլինի»,- սլովակ պաշտպանի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հավելենք, որ «Լիվերպուլ» – «Ինտեր» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 8-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023