Ինտերը չդիմացավ. Լիվերպուլն ապացուցեց իր բարձր կարգը` հաղթելով «ներաձուրիներին»🎥

Ինտերը չդիմացավ. Լիվերպուլն ապացուցեց իր բարձր կարգը` հաղթելով «ներաձուրիներին»🎥

17/02/2022 - 01:52

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» Միլանում հյուրընկալվելիս մրցեց «Ինտերի» դեմ։

Հանդիպման մեծ մասում ծավալվեց հավասար պայքար, որն ընթանում էր փոխնիփոխ գրոհների ներքո, սակայն Յուրգեն Կլոպը փոփոխությունների շնորհիվ կարողացավ բեկել հանդիպման ընթացքը։

«Լիվերպուլը» խաղավերջում միացրեց շարժիչներն ու հաղթեց 2:0 հաշվով. 75-րդ ու 83-րդ րոպեներեին աչքի ընկան համապատասխանաբար Ռոբերտո Ֆիրմինոն ու Մոհամեդ Սալահը։

Նշենք, որ այս դիմակայության պատասխան խաղը կկայանա մարտի 8-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023