Ընկերական հանդիպումներ. Մարոկկոն շարունակում է իր հեքիաթը` հաղթելով Բրազիլիային🎥

Ընկերական հանդիպումներ. Մարոկկոն շարունակում է իր հեքիաթը` հաղթելով Բրազիլիային🎥

26/03/2023 - 09:45

Տանժերի «Ստադ Իբն Բատուտա» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրին Մարոկկոյի և Բրազիլիայի հավաքականները։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ մարոկկացիները հաղթեցին 2:1 հաշվով։

Վալիդ Ռեգրագիի թիմին հաղթանակ պարգևեցին Սոֆիան Բուֆալի և Աբդելհամիդ Սաբիրիի խփած գոլերը։

«Պենտակամպիոնների» միակ գոլը խփեց Կազեմիրոն։

Նշենք, որ Մարոկկոն հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի մարտի 28-ին և կմրցի Պերուի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023