«Հոֆենհայմի» դարպասապահ Օլիվեր Բաումանը խիստ դժգոհ է Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի որոշումից, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ 38-ամյա մասնագետը Բաումանին հայտնել է, որ աշխարհի 2026թ. առաջնությունում «Բունդեսմանշաֆթի» հիմնական դարպասապահը լինելու է Մանուել Նոյերը («Բավարիա»), եթե նրա` սրունքի վնասվածքը խորացած չլինի։ Նագելսմանի որոշմամբ 40-ամյա Նոյերը Մունդիալին մասնակցելու համար կվերադառնա հավաքական։ Չնայած 35-ամյա Բաումանը […]
Ավելին
Էնցո Մարեսկան կնշանակվի «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ, հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերն ամբողջական համաձայնության են հասել, որի մանրամասները չեն հաղորդվում։ Մանկունիական գրանդը Պեպ Գվարդիոլային փոխարինելու համար դիտարկել է միայն Մարեսկայի թեկնածությունը։ Գվարդիոլան, որը 10 տարի էր գլխավորում էր «Սիթին», մրցաշրջանի ավարտից հետո կլքի պաշտոնը։ «Քաղաքաբնակները» կատալոնացի մասնագետի գլխավորությամբ 591 խաղում տարել է 423 հաղթանակ, […]
Ավելին
Կաբո Վերդեի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բուբիստան հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ` Սի Ջեյ դուշ Սանտուշ («Սան Դիեգո», ԱՄՆ), Մարսիու Ռոզա («Մոնտանա», Բուլղարիա), Վոզինյա («Շավիշ», Պորտուգալիա)։ Պաշտպաններ` Դինեյ Բորժեշ («Ալ Բատայե», ԱՄԷ), Սիդնի Կաբրալ («Բենֆիկա», Պորտուգալիա), Լոգան Կոշտա («Վիլյառեալ», Իսպանիա), Սթիվեն Մորեյրա («Կալամբուս Քրյու», ԱՄՆ), Վագներ Պինա («Տրաբզոնսպոր», Թուրքիա), Ժոաու Պաուլու («Ստյաուա», Ռումինիա), […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից, հայտնում է «Լոս բլանկոսի» պաշտոնական կայքը։ Կողմերը չեն երկարաձգի հուլիսի 1-ին լրացող պայմանագիրը։ Մադրիդյան գրանդի ավագն ակումբը կլքի ազատ գործակալի կարգավիճակում։ 34-ամյա ֆուտբոլիստն «Արքայական ակումբի» սան է, որի համակարգում հանդես էր գալիս 2002 թվականից։ Նա «Ռեալի» հիմնական թիմում 450 խաղում խփել է 14 գոլ, […]
Ավելին
«Բարսելոնան» ու ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը երկարաձգել են պայմանագիրը, հայտնում է կատալոնական գրանդի մամուլի ծառայությունը։ Կողմերի համաձայանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։ «Բլաուգրանան» գերմանացի մասնագետի գլխավորությամբ հանդես է գալիս 2024թ. հուլիսից, 116 խաղում տարել է 88 հաղթանակ, գրանցել 10 ոչ-ոքի, կրել 16 պարտություն, երկուական անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն ու երկրի Սուպերգավաթակիր, մեկ […]
Ավելին
Ավստրիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ` Պատրիկ Պենց («Բրոնդբյու», Դանիա), Ալեքսանդր Շլագեր («Զալցբուրգ»), Ֆլորիան Վիգելե («Վիկտորիա Պլզեն», Չեխիա)։ Պաշտպաններ` Դավիդ Աֆենգրուբեր («Էլչե», Իսպանիա), Դավիդ Ալաբա («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Կեյվին Դանսո («Տոտենհեմ», Անգլիա), Մարկո Ֆրիդլ («Վերդեր», Գերմանիա), Ֆիլիպ Լինհարտ («Ֆրայբուրգ», Գերմանիա), Ֆիլիպ Մվենե, Շտեֆան Պոշ (երկուսն էլ` «Մայնց», […]
Ավելին
Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված վերջնական հայտացուցակը։ Դարպասապահներ` Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ», Անգլիա), Էդերսոն («Ֆեներբահչե», Թուրքիա), Վեվերթոն («Գրեմիո»)։ Պաշտպաններ` Դուգլաս Սանթոս («Զենիթ», Ռուսաստան), Ալեքս Սանդրո, Դանիլո, Լեո Պերեյրա (բոլորը` «Ֆլամենգո»), Բրեմեր («Յուվենտուս», Իտալիա), Գաբրիել («Արսենալ», Անգլիա), Ռոժեր Իբանյես («Ալ Ահլի», Սաուդյան Արաբիա), Մարկինյոս (ՊՍԺ, Ֆրանսիա), Վեսլի («Ռոմա», Իտալիա)։ Կիսապաշտպաններ` […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի նախավերջին` 37-րդ տուրում «Արսենալը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց «Բարնլիին»։ Միկել Արտետայի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց Կայ Հավերցը։ «Զինագործները» 82 միավորով առաջին տեղում են։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթին» ունի 77 միավոր, որն ընթացիկ տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումը և մայիսի 19-ին մրցակցի դաշտում կմրցի «Բորնմութի» դեմ։ «Քաղաքաբնակների» միավորների կորստի […]
Ավելին
Աշխարհահռչակ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում տեսանյութ է հրապարակել` անդադառնալով Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոայի» նոր մարզաբազայի բացմանը. ««Նոա» ֆուտբոլային ակումբը ինչ-որ մեծ բան է կառուցել։ Հայաստանի չեմպիոնը բացել է նոր մարզաբազա և ներկայացրել «Նոա Պարկ» երկարաժամկետ նախագիծը, որը ներառում է նաև բոլորովին նոր` համաշխարհային մակարդակի մարզադաշտի ծրագիր։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Լուիշ Ֆիգուն։ […]
Ավելին
Տեղի է ունեցել «Նոայի» նոր մարզաբազայի բացման հանդիսավոր արարարողությունը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Վերջին մեկուկես տարվա ընթացքում «Նոա» ՖԱ-ն զբաղված էր մարզաբազայի՝ եվրոպական բարձր չափանիշներին համապատասխան, առաջին թիմի, նրա անձնակազմի, ինչպես նաև վարչական հատվածի համար նախատեսված մասնաշենքի կառուցմամբ։ Մասնաշենքը ներառում է գերժամանակակից հանդերձարաններ՝ համալրված մի քանի տեսակի վերականգնողական սենյակներով, բժշկական և մերսման նորագույն սարքավորումներով […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026