Ունայի Սիմոնը «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց տարվա լավագույն դարպասապահ։ Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասապահն Իսպանիայի ազգային հավաքականի կազմում 2026թ. դարձել է աշխարհի չեմպիոն` մրցաշարում բաց թողնելով ընդամենը 1 գոլ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Լուիս դե լա Ֆուենտեն «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ տարվա լավագույն մրցանակին։ Իսպանիայի ազգային հավաքականը 65-ամյա մասնագետի գլխավորությամբ 2026թ. դարձել է աշխարհի չեմպիոն։
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ երրորդ տարին անընդմեջ արժանացավ Ռայմոն Կոպայի անվան մրցանակի դափնեկիր` ճանաչվելով 2025/26 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Իսպանիայի ազագյին հավաքականի եզրային հարձակվողը մրցանակին արժանացել էր նաև 2024 ու 2025 թվականներին։ Մրցանակաբաշխությունը կայանում է Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում։
Ավելին
«Ոսկե գնդակի» մամուլի ծառայությունը հարապարակել է անհատական ամենահեղինակավոր մրցանակի` 11-30-րդ տեղերը զբաղեցրած ֆուտբոլիստներին։ 11. Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ», Անգլիա) 12. Պաու Կուբարսի («Բարսելոնա», Իսպանիա) 13.Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, Մարոկկո) 14. Վիտինյա (ՊՍԺ, Պորտուգալիա) 15. Դեկլան Ռայս («Արսենալ», Անգլիա) View this post on Instagram A post shared by Ballon d’Or (@ballondorofficial) 16. Ֆերան Տոռես (ՊՍԺ, Իսպանիա) 17. […]
Ավելին
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ։ Հայաստանի ներկայացուցիչը 1/8 եզրափակիում 2:4 հաշվով պարտվեց Մերեյ Մաուլիտկանովին (Ղազախստան)։ Մաուլիտկանովի` եզրափակիչ հասնելու դեպքում Ամոյանը հոկտեմբերի 25-ին կանցկացնի սփոփիչ գոտեմարտեր, որոնք հաղթելու դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հիշեցնենք, որ Ամոյանն այս քաշային կարգի աշխարհի գործող չեմպիոնն է։ […]
Ավելին
Սուրեն Աղաջանյանը (60 կգ) դուրս է եկել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ։ Հայ ըմբիշը որակավորման փուլում 9:6 հաշվով հաղթել է վրացի Դիմիտրի Խաչիձեին։ Աղաջանյանի հաջորդ մրցակիցը կլինի ճապոնացի Կոտո Գոմին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Մալխաս Ամոյանը (77կգ) հաղթանակով մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։ Աշխարհի գործող չեմպիոնը որակավորման փուլում պայքարից դուրս թողեց Սերգեյ Կուտուզովին (Ռուսաստան)։ Գոտեմարտն ավարտվեց 1:1 հաշվով։ Հաղթանակը շնորհվեց Հայաստանի ներկայացուցչին միավորն առաջինը վաստակելու համար։ 1/8 եզրափակիչում Ամոյանի մրցակիցը կլինի ղազախ Մերեյ Մաուլիտկանովը։ Մալխաս Ամոյանը Սերգեյ Կուտոզովին 3:1 հաշվով հաղթել էր նաև 2021թ. աշխարհի առաջնության եզրափակիչում։ Գոտեմարտը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 3-րդ տուրում «Ինտերը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»։ «Ներաձուրիի» միակ գոլը 77-րդ րոպեին խփեց Կառլոս Ավգուստոն` եզրափակելով Հենրիխ Մխիթարյանի ասիստը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանը փոխարինման էր դուրս եկել 75-րդ րոպեին։ Միլանյան գրանդը 68-րդ րոպեց` Ալեսանդրո Բաստոնիի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։ «Ինտերը» առաջին հաղթանակը տարավ` 3 միավորով […]
Ավելին
«Ռոմայի» լեգենդար, նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտին պատմել է, թե ինչպես է տարել կորոնավիրուսը, հայտնում է Corriere della Sera-ն։ «Քիչ էր մնում` մահանայի։ Ինձ արդեն պատրաստվում էին հոսպիտալացնել, քանի որ սատուրացիան իջել էր 87 տոկոս։ Բացի դա, սկսել էր զարգանալ նաև ծանր թոքաբորբ։ 21 օր 39 աստիճան ջերմություն ունեի և դժվարությամբ էի շնչում։ Պրոֆեսոր Զանգրիլյոն զանգահարեց […]
Ավելին
ՊՍԺ-ի պաշտպան Նունու Մենդեշը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել, հայտնում է փարիզյան գրանդի պաշտոնական կայքը։ Պորտուգալացի ֆուտբոլիստը խաղադաշտից կբացակայի մի քանի շաբաթ։ 24-ամյա լատերալը բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ հոկտեմբերի 20-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրի տնային հանդիպումը։ Մենդեշն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 հանդիպման։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 2 3 4 5 6 … 2,395

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026