Ինչպես տեղեկացնում է իսպանական «Բետիսի» պաշտոնական կայքը, անդալուսական ակումբը պայմանագիր է կնքել մեքսիկական «Ամերիկայի» 25-ամյա հենակետային կիսապաշտպան Գվիդո Ռոդրիգեսի հետ։ Ըստ transfermarkt-ի` խաղացողի դիմաց իսպանական ակումը վճարել է 9 մլն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Ռոդրիգեսը Մեքսիկայի ավարտված առաջնությունում ընդհանուր առմամբ մասնակցել էր 22 հանդիպման` դառնալով 3 գոլի հեղինակ։ Նշենք, որ 25-ամյա […]
Ավելին
«Ռոման» ու «Ինտերը» ձմեռային այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, հնարավոր է, իրականացնեն փոխանակում։ Երկու թիմերն էլ ունեն որոշակի խնդրահարույց դիրքեր և ցանկանում են ուժեղացնել։ Ըստ Sky Sports-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի՝ «Ինտերն» այդպես էլ չկարողացավ «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային պաշտպան Էշլի Յանգի հետ վերջնական համաձայնության գալ և այժմ ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» եզրային Լեոնարդո Սպինացոլային։ «Ռոման» […]
Ավելին
Ըստ Varzesh3.com- ի՝ «Ուրարտուի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի իրանական «Փեյքան» ակումի կազմում։ Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, դարպասապահն արդեն բուժզննում է անցել Թեհրանը ներկայացնող ակումբի կազմում։ Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում Հայրապետյանը «Ուրարտուի» դարպասը պաշտպանել է 9 խաղերում՝ անցկացնելով 3 «չոր» հանդիպում։
Ավելին
«Բորնմութի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։ Բոսնիացի դարպասապահը, ով մրցաշրջանի առաջին մասը վարձակալական հիմունքներով անցկացրել է ադրբեջանական «Ղարաբաղի» կազմում, մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձակալությամբ հանդես կգա «ռոսոներիների» կազմում։ Բեգովիչը ակումբին կմիանա արդեն վաղը։
Ավելին
«Լիվերպուլի» նախկին դարպասապահ Պեպե Ռեյնան վերադարձավ Անգլիա, որտեղ հանդես է եկել 8 մրցաշրջան։ 37-ամյա դարպասապահը մինչև մրցաշրջանի վերջ հանդես կգա «Աստոն Վիլլայի» կազմում։ Ռեյնան 2018 թվականից համարվում է «Միլանի» ֆուտոբլիստ։ Դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում Ա սերիայի շրջանակում անցկացրել է 1 հանդիպում։
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի և «Հոբրոյի» ձախ կիսապաշտպան Էդգար Բաբայանի գործակալ Կոյու Կագլարը մեկնաբանել է խաղացողի Բունդեսլիգա տեղափոխվելու մասին լուրերը․ «Գիտենք, որ Բաբայանի ծառայություններով հետաքրքրված է ռուսական «Ուրալը»։ Իհարկե, կդիտարկենք այդ տարբերակը, սակայն դեռ սպասում ենք Բունդեսլիգայից առաջարկի»,- Կագլարի խոսքերը մեջբերում է Sport24-ը։ Բաբայանը Դանիայի առաջնությունում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 19 խաղ, դարձել 1 գոլի և […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բարձրագույն խմբի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մամլո ծառայությունը, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը կարիերան կշարունակի ղազախական «Տոբոլ» կազմում։ Ավետիսյանը «Արարատ-Արմենիային» էր միացել էր 2019 թվականի հունվարին «Փյունիկից»: Գործող չեմպիոնի կազմում Պետրոսը մասնակցել է 39 խաղի և դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Ղազախստանի ավարտված առաջնությունում «Տոբոլը» զբաղեցրել է 4-րդ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Սևիլիայի» 30-ամյա կենտրոնական պաշտպան Սիմոն Կյայերին։ Վարձակալությունը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, որից հետո «Միլանը» կունենա խաղացողի տրանսֆերը գնելու իրավունք։ Խաղացողը մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Ատալանտայի» կազմում, սակայն մասնակցել է ընդամենը 5 հանդիպման։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ատալանտայի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալական հիմունքներով վերադարձրել է ակումբի 24-ամյա կենտրոնական պաշտպան Մատիա Կալդարային։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարձակալության համար «Ատալանտան» գումար չի վճարի «Միլանին», դեռ ավելին՝ խաղացողի աշխատավարձի մի մասը վճարելու են «ռոսոներիները», իսկ 2021 թվականի հուլսին Բերգամոն ներկայացող ակումբը խաղացողի տրանսֆերը 15 մլն եվրոյով գնելու իրավունք կունենա։ Կալդարան […]
Ավելին
2020 թվականն արդեն վաղուց մեկնարկել է։ Տրանսֆերային շուկան էլ բավականին ակտիվ է, սակայն շարունակում ենք ամփոփել 2019 թվականը։ Այս անգամ անդրադարձել ենք 2019 թվականի ընթացքում կայացած այն տրանսֆերներին, որոնք արդարացրել են բոլորի սպասելիքները։ Ռոմելու Լուկակու «Մանչեսթեր Յունայթեդ» -> «Ինտեր» 65 մլն եվրո Բելգիացի հարձակվողը չամրապնդվելով «կարմիր սատանաների» կազմում՝ տեղափոխվեց Միլանի «Ինտեր»։ 26-ամյա հարձակվողը բազմիցս նշել […]
Ավելին
1 27 28 29 30 31 34

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026